Վենեսուելական բանտում ընդվզման հետևանքով 50 մարդ է զոհվել
Աշխարհ
Ինչպես տեղեկացնում են վենեսուելական ԶԼՄ-ները, ուրբաթ օրը Բարկիսիմետո քաղաքի մոտակայքում գտնվող բանտում ծայր առած ըմբոստությունների արդյունքում զոհվել է նվազագույնը 50, վիրավորվել՝ 90 մարդ:
Բարկիսիմետոյի կենտրոնական հոսպիտալի ղեկավարության տվյալներով՝ տուժածների մեծ մասը հրազենային վնասվածք է ստացել:
Զոհվածների թվում է 2 զինծառայող և բանտարկյալներին այցի եկած ավետարանչական քահանան: Եվս 15 զինվորական վիրավորվել է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուրբաթ օրվա առավոտյան բանտում լսվել են կրակոցներ և նռնակի պայթյուն: Դրանք սկսվել են այն պահին, երբ բանտում ստըուգումներ են սկսվել բանտարկյալների մոտ եղած զենքն առգրավելու նպատակով:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան