Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում բուք է, Սելիմի լեռնանցքը` դժվարանցանելի
Հասարակություն
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.
Հունվարի 26-ին՝ ժամը 11.00-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում տեղումներ են՝ Հրազդանում անձրեւի, Սպիտակում՝ ձյան տեսքով: Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում բուք է, իսկ Սելիմի լեռնանցքը՝ երկկողմանի դժվարանցանելի:
Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով եւ ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել ձմեռային անվադողերով:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը