Վրաստանը կտրուկ ավելացրել է գինու արտահանումը Ռուսաստան
Վրաստան
2026 թվականի փետրվարին վրացական գինու արտահանումը դեպի Ռուսաստան զգալի աճ է գրանցել։ Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալներով՝ մեկ ամսում մատակարարումների ծավալը հասել է 13,1 միլիոն դոլարի՝ աճելով շուրջ 63 տոկոսով հունվարի համեմատ և 44 տոկոսով՝ 2025-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ։
Ընդհանուր առմամբ, Վրաստանի գինու արտահանումը կազմել է մոտ 19,97 միլիոն դոլար՝ գրանցելով 64 տոկոս աճ ամսական կտրվածքով և 22 տոկոս՝ տարեկան։ Ռուսաստանը պահպանել է գլխավոր գնորդի դիրքը՝ զբաղեցնելով արտահանման 65,4 տոկոսը։ Հիմնական գործընկերների թվում են նաև Լեհաստանը (1,9 մլն դոլար), Ուկրաինան (1,01 մլն), Չինաստանը (մոտ 700 հազար) և Գերմանիան (ավելի քան 517 հազար դոլար)։
Միևնույն ժամանակ Ռուսաստանում գինու տեղական արտադրությունը կտրուկ նվազել է։ «Ռոսալկոհոլտաբակկոնտրոլ»-ի տվյալներով՝ հունվար-փետրվարին խաղողի գինիների արտադրությունը նվազել է 14,2 տոկոսով՝ հասնելով 4,4 միլիոն դեկալիտրի, փրփրուն գինիների արտադրությունը՝ 21,6 տոկոսով, իսկ լիկյորային գինիները՝ գրեթե 40 տոկոսով։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)