ԱՄՆ-ում աբորտն արգելելու համար երթի են դուրս եկել հարյուր հազարավոր մարդիկ
ԱՄՆ
Ամերիկայի մայրաքաղաքի փողոցներում հարյուր հազարավոր մարդիկ երթ են կազմակերպել՝ իրենց աջակցությունը հայտնելով աբորտներն արգելող օրենքին:
Աբորտների ընդդիմադիրները հավաքվել են ԱՄՆ-ի գերագույն դատարանի շենքի առջև, ուր կարճատև ցույց են կազմակերպել: Այնտեղից նրանք շարժվել են Վաշինգտոնի կենտրոնական զբոսայգի, այնուհետև՝ դեպի Սպիտակ տուն:
Ցույցի կազմակերպիչները հայտարարել են, որ երթին մասնակցել է 400.000 մարդ:
Մասնակիցներն իրենց ձեռքերին կրում էին ցուցանակներ, որոնք կոչ էին անում դադարեցնել չծնված երեխաների սպանությունները:
Ցույցը տևել է տեղական ժամանակով մինչև ուրբաթ օրը ժամը 18:00-ը (շաբաթ՝ 03:00):


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)