Կատաղի բախումներ են Իսրայելի և շիայական «Հիզբալլահի» միջև․ իրանագետ
Հրապարակումներ
Իրանի դեմ պատերազմի համատեքստում մեզանում ավելի քիչ է ուշադրություն դարձվում դրա մեկ այլ՝ լիբանանյան թատերաբեմին, որտեղ կատաղի բախումներ են Իսրայելի և շիայական «Հիզբալլահի» միջև։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Դատելով առկա տեղեկատվությունից, ամենայն հավանականությամբ, նախապես ծրագրված է եղել «Հիզբալլահի» դեմ դուրս բերել Սիրիայի նոր կառավարության զորամիավորումներին, որոնք տեղակայվել էին Լիբանանի սահմանի երկայնքով մեկ։
Սակայն երեկ և այսօր տեղի են ունեցել զինված բախումներ Իսրայելի և Սիրիայի միջև, քանի որ վերջինիս զորամիավորումներն այդ երկրի հարավում, փորձելով օգտվել իրավիճակից, հարձակում են գործել Իսրայելի դաշնակից դրուզների վրա։ Փաստացիորեն, ստացվել է նախապես ծրագրվածի բոլորովին հակառակը, և իսրայելական կողմը բախվել է իր դեմ նոր լարվածության օջախի»։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ