Եգիպտոսում 21 մարդ կախաղան կբարձրացվի (տեսանյութ)
Աշխարհ
Եգիպտոսի դատարանի որոշմամբ՝ կախաղան են բարձրացվելու 1 տարի առաջ Պորտ-Սայիդ քաղաքի մարզադաշտում տեղի ունեցած բախումների գործով մեղադրվող 21 անձինք: Կախաղան բարձրացնելու բոլոր փաստաթղթերը հանձվելու են երկրի գլխավոր մուֆթի Ալի Գոմայի վերանայմանը: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի փետրվարի 1-ին Կահիրեի հյուսիսում գտնվող Պորտ Սայիդ մարզադաշտում ֆուտբոլային հանդիպումից հետո բախումներ տեղի ունեցան տեղի «Ալ Մասրիի» և մայրաքաղաքային «Ալ Ահլի» ֆուտբոլային ակումբների կողմնակիցների միջև, երբ զոհվեց 74 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: Զոհվածների մեծ մասը 18 տարեկանից փոքր էին:
Ականատեսների վկայությամբ՝ ամբոխի ճնշման տակ մարդիկ ընկնում էին մի քանի մետր բարձրություն ունեցող հարթակից:
Ընդհանուր առմամբ՝ այս գործով հարցաքննվել է 73 մեղադրյալ: Մնացածի վերաբերյալ դատական որոշում կկայացվի մարտի 9-ին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)