Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ
Հայաստան
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հունվարի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում։
ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:
Բացի հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերից, անցած շաբաթվա ընթացքում շփման գծի ադրբեջանական զինուժի օդուժն իրականացրել է մի շարք ուսումնական թռիչքներ:
ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից թռիչքային բոլոր թիրախները ժամանակին հավաստանշվել են և շարունակ պահվել խիստ վերահսկողության տակ:
Անցած շաբաթվա ընթացքում ԼՂՀ օդային և ցամաքային սահմանների պաշտպանությունն իրականացվել է առանց միջադեպերի։


















































Ամենադիտված
«Երջանկություն նորապսակներին»․ Աննա Մանուչարյանի «հարսանեկան» հրապարակումը՝ Վաչե Ամարյանի հետ