Ուզում եմ տալ պարզաբանում, որպեսզի թյուրըմբռնում չլինի․ Ավանեսյան
Հրապարակումներ
Գավառ քաղաքում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին մոտեցած 69-ամյա քաղաքացու հարցով նախարարը գրել է․
«Ուզում եմ տալ պարզաբանում, որպեսզի թյուրըմբռնում չլինի: Ներկայացված տուփը ոչ թե դեղ էր, այլ սննդային հավելում: ՀՀ առողջապահության նախարարությունը ապահովագրության և օֆերտայի շրջանակում 65+ անձանց տրամադրում է «Հիմնական դեղերի ցանկում» ընդգրկված դեղերը:
Ներկայացված սննդային հավելման արտադրման թիվը`08.2024 և այն ժամկետի մեջ է մինչև 2027թ (կկցեմ ներքևում):
Գավառ բժշկական կենտրոնի տնօրենին հանձնարարել եմ կազմակերպել քաղաքացու ընդունելությունը և ևս մեկ անգամ կատարել առողջապահական կարիքի գնահատում»:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ