Քննարկվել է Վենետիկի 55-րդ բիենալեին Հայաստանի մասնակցության հայտերը
Գիտություն և Մշակույթ
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել Վենետիկի 55-րդ բիենալեի հայկական տաղավարի հայեցակարգի և բովանդակային ձևավորման հայտերի քննարկումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Մշակույթի նախարարությունից:
Ստացված 4 հայտերն են Արման Գրիգորյանի «Հայկական նախագիծ», ԱԺՉ արվեստային կուրատորական խմբի «Նշանախոսության համայնագիտարան», Արչի Գալենցի «Հենակետ», Արարատ Սարգսյանի «Տղա Դավթի ու աղջիկ Խանդութի հեքիաթը»:
Հայտերը քննարկվել են՝ համաձայն փորձագիտական հանձնաժողովի նախորդ նիստում սահմանված հետևյալ չափորոշիչների՝ նախագծում ներկայացվող գործերի կապը արվեստի զարգացման համաշխարհային միտումների հետ,նախագծի ներկայացուցչականությունը համատեքստում, նախագծի կապը Վենետիկի բիենալեի առաջարկած հայեցակարգի հետ, արծարծվող թեմայի, գաղափարի և նրանում կիրառված լեզվի արդիականությունը, ինչպես նաև համադրողի կողմից նախագծի կառավարման և իրականացման միջոցների առկայությունը:
Փորձագիտական հանձնաժողովը եզրակացրել է, որ հայտերից ոչ մեկը լիովին չի համապատասխանում վերոնշյալ չափորոշիչներին և առաջարկել է համապատասխան լրամշակումից հետո Արման Գրիգորյանի և Արարատ Սարգսյանի ներկայացրած հայտերը քննարկել մեկ անգամ ևս: Հանձնաժողովի վերջնական նիստը գումարվելու է հունվարի 30-ին:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)