ՀՀՈԱՎ վարչությունն արձագանքել է Արման Մելիքյանի առաջարկին
ԱՐԽԻՎ
ՀՀ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունը արձագանքել է ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի առաջարկին: Ֆեյսբուքի իր էջում նախագահի թեկնածուն գրում է.
«Երեկ երեկոյան ինձ հասավ ՀՀ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանի կողմից ինձ հասցեագրված նամակը, որում հստակ տրված են 2007-2013թթ. ՀՀ քաղաքացիություն ստացած այլ պետության քաղաքացիների և 2008-2012թթ.ՀՀ քաղաքացիությունից դուրս եկած անձանց վերաբերյալ թվային տվյալները: Այս մասին ավելի մանրամասն կխոսեմ երեքշաբթի օրը կայանալիք ասուլիսի ժամանակ: Թեև այս տվյալները ամենևին դեռ բավարար չեն ապագա ընտրությունների անցկացման օրինականությունն ապահաովված համարելու տեսանկյունից, սակայն շատ գնահատելի եմ համարում ԿԸՀ-ի և Ոստիկանության ԱՎ վարչության կողմից իմ առաջարկներին այսօրինակ արձագանքելը: Արդեն ասել էի, որ մենք սկսված ենք համարում ընտրությունների օրինականության ապահովման խնդրի շուրջ իշխանությունների հետ մեր երկխոսությունը, այժմ տեսնենք, թե այն որչափ արդյունավետ կընթանա: Իշխանության կողմից այս ուղղությամբ արված ցանկացած դրական քայլ մենք կողջունենք»։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)