Միջուկային փորձարկումը հյուսիսկորեական բնակչության պահանջն է
Աշխարհ
Հյուսիսային Կորեան մտադրվել է անցկացնել միջուկային երրորդ փորձարկում` նշելով, որ դա իր բնակչության պահանջն է: Այս մասին ասում է Agence France Press գործակալությունը:
Կորեական Rodong Sinmun պարբերականը, որը պատկանում է իշխող կոմունիստական կուսակցությանը, իր «Մենք չունենք այլ տարբերակ» հոդվածում նշել է, որ միջուկային փորձարկումները հյուսիսկորեական բնակչության պահանջն են, և մարդիկ ավելին են պահանջում, քան փորձարկումներն են»: Նա նաև ավելացրել է, որ Կորեայի թերակղզում սպառնալիքը գալիս է ԱՄՆ-ից և նրա ատոմային ընդարձակ զինանոցից»:
Հյուսիսկորեական պարբերականը հաճախ է օգտագործում ռազմական հռետորություն և պարզ չէ արդյոք, թե ինչ է նշանակում՝ բնակչությունը ավելի շատ բան է պահանջում: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Կորեան, իր նշելով, խաղաղ նպատակներով տիեզերք էր ուղարկել հրթիռ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)