Հերթական բնական աղետն Ավստրալիայում. 3 տորնադո է մոլեգնել երկրի արևելքում
Աշխարհ
Շաբաթ օրը Ավստրալիայի արևելյան հատվածով 3 տորնադո է անցել, ինչի հետևանքով վիրավորվել է 1 տասնյակից ավել մարդ, հոսանքազրկվել է 5.600 տուն էլ էլեկտրասյուների անկման պատճառով. հայտնում է ABC News-ը:
Տոռնադոները վրա են հասել տեղական ժամանակով 13:00-15:00-ի սահմաններում (7:00-9:00):
Հայտնի է դարձել, որ երկրի ենթակառուցվածքներին զգալի վնաս է հասցվել: Մի շարք քաղաքներում փոթորկի վտանգ կա: Փակվել են որոշ դպրոցներ և տարհանվել են աշակերտները:
Ափամերձ շրջաններում ալիքների բարձրությունը հասել է 4.8 մետրի:
Ավելի վաղ Ավստրալիայի հյուսիսային ափերին վրա էր հասել Օսվալդ ցիկլոնը, որը ջրհեղեղ էր առաջ բերել: Միաժամանակ երկրի հարավ-արևելքում անտանելի շոգի արդյունքում շարունակվում էին անտառային հրդեհները. գրում է Риа Новости-ն:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)