Իրանական կողմն առաջ է մղում սեփական նախապայմանները․ Իրանագետ
Հրապարակումներ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․
«Դատելով տարբեր աղբյուրների տեղեկատվության համադրումից, կարելի է ենթադրել, որ իրականում ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնական ներկայացուցիչների միջև որևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի եղել։
Ամենայն հավանականությամբ, որևէ միջնորդի միջոցով, որը կարծես Պակիստանն է (կամ Պակիստանը, Եգիպտոսն ու Թուրքիան միասին) իրանական կողմին փոխանցվել են ամերիկյան առաջարկներ պատերազմի դադարեցման և բանակցություններ սկսելու վերաբերյալ։
Թվում է, թե Իսրայելում տեղյակ չեն եղել այդ մասին, քանի որ իսրայելական ԶԼՄ-ներում կան որոշակիորեն անակնկալի գալու կամ հիասթափության շեշտադրումներ։ Իրանում կարծում են, որ որևէ վստահություն բանակցությունների վերաբերյալ չի կարող լինել՝ հաշվի առնելով նախորդ բացասական փորձը, և առայժմ պարզ չէ, թե արդյոք Իրանն ընդհանրապես կարձագանքի՞ ամերիկյան առաջարկին, թե՞ ոչ։
Համենայն դեպս, իրանական կողմն առայժմ տարբեր մակարդակներով առաջ է մղում սեփական նախապայմանները՝ Հորմուզի նեղուցի իրանական վերահսկողության իրավական ամրագրում, ռազմատուգանքի կամ Իրանին հասցված վնասների փոխհատուցում, ամերիկյան ռազմակայանների դուրսբերում Մերձավոր Արևելքից, պատժամիջոցների ամբողջական վերացում և Իրանի՝ միջուկային ծրագիր ունենալու իրավունքի ամրագրում»։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ