Հարվարդի համալսարանի պատին Ղուրանից հատվածներ են հայտնվել
Աշխարհ
Աշխարհի ամենահայտնի համալսարաններից մեկի՝ Հարվարդի իրավաբանական ֆակուլտետի մուտքի մոտ՝ պատին, հայտնվել է Ղուրանից մի քանի հատված:
Ինչպես գրումէ Salamnews-ը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին, «Արդարության խոսքեր» անունը կրող ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է Ղուրանի Նիսա (Կանայք) սուրահի 135-րդ այաթը:
Ցուցահանդեսի համար մեջբերումները նախապես հավաքել են ուսանողները և ներկայացրել ֆակուլտետի ղեկավարության հաստատմանը: Ընտրված 25 մեջբերումների շարքում Ղուրանի ներքոնշյալ հատվածը գրավել է ցուցահանդեսում ներկայացված արտահայտությունների 3-րդ տեղը:
Մեջբերումը հետևյալն է.«Ով հավատացյալներ, Ալլահի առջև վկայելիս հաստատուն եղեք ձեր արդարության մեջ, թեկուզ և դեմ գնաք ինքներդ ձեզ կամ ձեր ծնողներին կամ մտերիմներին՝ լինեն նրանք հարուստ, թե աղքատ: Ալլահն առավել մտերիմ է ձեզ: Մի տրվեք կրքերին, եթե պիտի խախտեք արդարությունը: Իսկ եթե շեղվեք կամ խուսափեք, ապա Ալլահը տեսնում է, թե դուք ինչ եք անում»:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)