Էմմա Պետրոսյանն Արամոյին «Մերսեդես» չի նվիրել
Հասարակություն
ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ եւ դերասան Արամոն հունվարի 24-ին դարձել է 45 տարեկան: Հայկական մի շարք լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հոբելյարը կնոջից՝ Էմմա Պետրոսյանից, «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է նվեր ստացել, այն էլ՝ 2012 թվականի արտադրության: Նշենք, սակայն, որ BRAVO.am-ին երգչուհին ասել է՝ իրականում նման բան չի եղել. «Լրագրողի հետ զրուցելիս Արամոն ուղղակի կատակել է»:
Իսկ կատակասեր երգիչը մեզ հետ զրույցում ասել է, թե ինչպես կարող է հերքել այն լուրը, որին բոլորը հավատացել են. «Լավ, ասեմ՝ երազում եմ տեսել. ամսի 24-ին երազումս «Mercedes» եկավ Էմմայի կողմից»:
Արամոն պատմել է, որ իր ծննդյան տարեդարձն անցկացրել է նախ Ջերմուկում՝ Ֆորշի, Շուշան Պետրոսյանի, Նազենի Հովհաննիսյանի, Էմմիի, Հասմիկ Կարապետյանի, Մրոյի, Աիդա Սարգսյանի եւ այլ ընկերների ու գործընկերների հետ, ապա Միքայել Պողոսյանի, Լեւոն Մալխասյանի եւ ուրիշների հետ՝ «Մալխաս» ջազ ակումբում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը