Հայտնիներն ու՞մ են տեսել երազում նախորդ գիշեր
Հասարակություն
Ինչպես գիտեք, Սուրբ Սարգսին նախորդող գիշերն ըստ ավանդույթի՝ չամուսնացած աղջիկներն ու տղաները աղի բլիթ են ուտում՝ իրենց ընտրյալին երազում տեսնելու ակնկալիքով: Այս ավանդույթը չեն շրջացնել նաև հայտնի չամուսնացածները:) esyes.am-ը առավոտյան քնահարամ արեց նրանցից ոմանց ու գնաց աղի բլիթի հետքերով:)
Երգչուհի Սիլվա Հակոբյանն աղի բլիթը կերել է գիշերը ժամը մեկին. թեև երգչուհին քնելուց հետո ծարավել ու արթնացել է, սակայն կարողացել է իրեն զսպել ու ջուր չխմել: Ամենահետաքրքիրը, թերևս, երգչուհու երազն է. «Դասընկերուհիներիցս մեկին եմ տեսել, ում հետ վաղուց չեմ շփվում, սակայն աղի բլիթի միջոցով պարզեցի, որ նա ԱՄՆ-ում է ապրում. այդ աղջիկն իր կյանքից էր պատմում»,-ասաց երգչուհին, իսկ հայրն ավելացրեց. «Այս տարի էլ տանը մնաց»:
Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը esyes.am-ի հետ զրույցում ևս նշեց, որ ջուր չի խմել և նույնիսկ չի էլ ծարավել: Նա ամբողջ գիշեր երազ է տեսել, սակայն թե ում և ինչպես, այդպես էլ չի կարողանում հիշել: Նրա փոխանցմամբ կյանքում առաջին անգամ շատ խորն է քնել: «Գուցե օրվա մեջ հիշեմ»,- մեծ հույսով ասաց Ժաննան:
«Եռաչափ սեր» սերիալից հայտնի դերասան Լևս Դավթյանն աղի բլիթ կերել է, սակայն երազում ոչ ոքի չի տեսել, քանի որ գիշերն արթնացել ու խառնել է խաղի կանոնները, որն է՝ դիմանալ ծարավին ու ջուր չխմել:
Երգչուհի Նարինե Դովլաթյանից պարզեցինք, որ կյանքում աղի բլիթ չի փորձել և դրա համար իր պատճառն ունի: «Ես շատ շուտ եմ ծարավում և վստահ եմ, որ անպայման ջուր կխմեմ»,- նշեց երգչուհին:
Դերասան-մոդել Դավիթ Աղաջանյանը, ով ընկերություն է անում երգչուհի Աննա Դովլաթյանի հետ, երբեք աղի բլիթ չի կերել, որովհետև դրան մեծ կարևորություն չի տալիս: Սակայն Դավթի խոսքերով՝ միշտ նշում է Սուրբ Սարգսի տոնը. «Այժմ Աննան այստեղ չի, Մոսկվայում է, սակայն մեզ համար ամեն օրն էլ Սուրբ Սարգսի՝ սիրո տոն է»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը