«Ավինյանը պոռոտախոսում էր մեկ տարի առաջ, թե մշակույթի ակադեմիա են սարքելու այստեղ»․ Գեղամ Մանուկյան
Հրապարակումներ
Ինչպես արդեն հայտնել ենք, այրվում է «Կանազ» մշակույթի տունը և հրդեհի բարդությունից ելնելով՝ հայտարարվել է «Թիվ 3 կանչ»։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով Երևանի պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցանկում ընդգրկված հուշարձան-շենքի հրդեհին, գրել է․
«Իմ կյանքի 30 տարիները գողացած իշխանության օրոք այսօր այրվեց նաև մանկությունս...
Կանազի մշակույթի պալատը (ողորմի երկարամյա տնօրեն Քեչյանին) վերածվում է մոխրակույտի։
Իմ մանկության կրթարանը, ուր քանդակի խմբակում, հանգուցյալ ընկեր Վաղարշակյանի գլխավորությամբ, արվեստն էինք ըմբոշխնում...
Ավինյանը պոռոտախոսում էր մեկ տարի առաջ, թե մշակույթի ակադեմիա են սարքելու այստեղ»։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru