Դավիթ Բադալյանի սիրտը և՛ ազատ է, և՛ զբաղված
Հասարակություն
Երիտասարդ երգիչ Դավիթ Բադալյանն այդքան էլ լուրջ չի վերաբերվում Սուրբ Սարգսի տոնին: Հետևաբար, երբևիցե չի կերել աղի բլիթ և երազում չի սպասել իր ճակատագրի թագուհուն:
«Եթե անկեղծ ասեմ, ես ավելի շատ սիրում եմ Սուրբ Վալենտինի օրը: Այն ինձ համար ավելի գեղեցիկ խորհուրդ ունի, քան մնացած տոն օրերը, որոնք վերաբերում են սիրուն»: Դավիթը ArmStar.am-ին տեղեկացրեց, որ այս տարի Սուրբ Վալենտինի օրը փորձելու է հետաքրքիր մի բան անել: Թե ի՞նչ, դեռևս չի որոշել: «Առհասարակ, շատ եմ սիրում հանպատրաստից, օրինակ՝ գիշերվա 4-ին, ինչ-որ բան հորինել ու անել: Իմ շատ մոտ ընկերները կհիշեն նման շատ դեպքեր»:
Այն հարցին, թե արդյո՞ք երիտասարդ երգչի սիրտը զբաղված է, նա պատասխանեց. «Սիրտս այժմ զբաղված չէ, բայց ազատ էլ չի կարելի համարել, քանի որ հիշողություններն են շատ»: Այս խորհրդավոր պատասխանի եզրակացությունները թողնում ենք երգչի երկրպագուներին:
Սերը, ըստ Դավիթի, հետևյալն է՝ «Սերը վարակ է: (ժպտում է) Բայց շատ հաճելի վարակ: Կուզենայի ամբողջ կյանքս վարակված լինեի ու սիրեի մեկին: Ամուսնացած մարդիկ ասում են, որ տարիներ հետո սերը վերածվում է հարգանքի: Չեմ ուզում հավատալ դրան: Միգուցե և այդպես է, բայց ինձ թվում է՝ հենց սկզբից էլ սերը հարգանքի վրա է կառուցված լինում: Կարծում եմ սերը երբեք չի մարում: Իսկ եթե նույնիսկ մարում է, նախընտրում եմ միշտ հեռվից սիրել: Այդպես ավելի հետաքրքիր է»,- եզրափակեց երգիչը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը