Հռիփսիմե Հակոբյանը՝ երջանկության, կանացիության ու հարաբերությունների մասին
Հասարակություն
ArmStar.am-ը զրուցեց երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի հետ:
Ըստ Հռիփսիմեի պատասխանների՝ կկարողանաք գուշակել, թե Մարտին Մկրտչյանին ինչպես է հաջողվել գերել երգչուհու սիրտը:
Հունվարի 26-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Հետաքրքիր է, Հռիփսիմե, երբևէ կերե՞լ եք աղի բլիթ:
-Այո, կերել եմ, սակայն երազում երբևէ որևէ մեկին չեմ տեսել:
Իսկ ավելի տոնական տրամադրությամբ լինում եք Սուրբ Սարգսի՞, թե՞ Սուրբ Վալենտինի տոնին։
-Սուրբ Սարգսի տոնը մերն է, շատ եմ սիրում այդ տոնը, իսկ քանի որ Սուրբ Վալենտինը համաշխարհային տոն է, այն հենց այդպես էլ ընկալում եմ ու էլի շատ սիրում:
Տղա-աղջիկ հարաբերություններում ի՞նչ քայլեր կան, որ աղջիկն իրեն կարող է թույլ տալ:
-Կան կանացի փոքրիկ խորամանկություններ, որ աղջիկը միշտ պետք է գործի դնի և երբեք դրանցից չհրաժարվի:
Ինչը՞ կցանկանայիք, որ փոխվեր հայ աղջիկների մեջ:
-Ըստ իս, մեր աղջիկները բավականին գեղեցիկ և խելացի են, ես թերևս ոչինչ չէի փոխի:
Առաջին հայացքից հակառակ սեռի մեջ ինչը՞ Ձեզ կարող է վանել և գրավել:
-Ինձ կարող է վանել ժառգոնով խոսելը, իսկ գրավել՝ քաղաքավարի կեցվածքը:
Կնոջ գլխավոր զենքը՝ ըստ Ձեզ:
-Միտքը:
Տղամարդու ամենակարևոր երեք հատկանիշը:
-Ինձ համար տղամարդու երեք կարևոր հատկանիշն է ազնվությունը, ուժեղ կամքը և ընտանիքին նվիրված լինելը:
Ի՞նչն եք բացառում Ձեր կյանքում:
-Կեղծիքը:
Հանուն երջանկության ինչի՞ց եք ստիպված եղել հրաժարվել:
-Կարծում եմ, եթե ստիպված լինեի որևէ բանից հրաժարվել, ապա երջանկությունս լիարժեք չէր լինի: Փառք Աստծո, ոչ մի բանից չեմ հրաժարվել հանուն երջանկության:
Սովորաբար աղջիների մեծ մասը սիրում է ուշադրության տարբեր դրսևորումներ, ռոմատիկ արարքներ: Որևէ ռոմանտիկ դեպք կհիշե՞ք:
-Ես շատ աղջիկների նման ևս սիրում եմ ռոմանտիկ արկածներ: Դրանք իմ կյանքում այնքան շատ են եղել, որ չեմ կարող որևէ մեկն առանձնացնել
Սիրած անձնավորությունն ի՞նչ է փոխել Ձեր կյանքում:
-Սիրած անձնավորության առկայությունը ստիպում է լինել ավելի կանացի ու հենվել նրան, ոչ թե փոխել հայացքները: Յուրաքանչյուրս ունենք մեր կարծիքն ու տեսակետները:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը