Լուսինա. «Ամուսնությունից հետո ամեն ինչ փոխվել է»
Հասարակություն
Այսօր երևանյան առևտրի կետերից մեկում esyes.am-ը «բռնացրեց» երգչուհի Լուսինային, ով հագուստներ էր ընտրում:
Երրգչուհու հետ խոսեցինք ընտանեկան կյանքի և առաջիկա ստեղծագործական նորությունների մասին: Պարզվում է՝ Լուսինայի լռությունը պայմանական է. նա ամուսնությունից հետո չէր զբաղվում երգով, սակայն երգչուհու փոխանցմամբ դա ժամանակավոր է: «Կյանքում փուլեր կան, որոնք պետք է ընդունել այնպես, ինչպես կա: Մանավանդ, երբ ամուսնանում ես, հասկանում ես, որ այդ ամենը պետք է լինի, պարզապես պետք է ճիշտ բաշխել ժամանակը, որպեսզի ոչ մի կողմը չտուժի:Երաժշտություն կվերադառնամ, երբ պատրաստ լինեմ: Շուտով նորություններ կլինեն, երկար սպասեցնել չեմ տա, պարզապես հիմա ընտրում եմ ինչ երաժշտություն, ինչ հեղինակի ստեղծագործություն պետք է ներկայացնեմ: Չեմ ուզում շատ արագ ուղղակի մի գործ անեմ»,- ասաց երգչուհին և նշեց, որ այս ընթացքում նաև սովորում էր: Բոլորովին վերջերս նա ավարտել է ՀՀ Արտգործնախարարության Դիվանագիտության ակադեմիան. «Ես ինձ ամբողջովին ուսմանն էի նվիրել, ինչի համար չեմ զղջում, որովհետև բարձրակարգ կրթություն ստացա, ինչի համար շնորհակալ եմ: 2012-ի սեպտեմբերին նաև ամուսնացա, ինչը շատ կարևոր փուլ էր իմ կյանքում»:
Լուսինան պատմեց, որ իր և ամուսնու որոշմամբ ապրում են ամուսնու ծնողների հետ, ինչի համար ուրախ է. «Ես սիրում եմ մեծ ընտանիք և ինձ համար հաճելի է այդ մթնոլորտը»: Երգչուհին նշեց, որ տնային գործերից չի խուսափում և սիրում է աշխատել նաև տանը ու լինել խոհանոցում. «Ես տան հոգսերից չեմ վախենում:)»:
Լուսինան անկեղծացավ, որ ամուսնությունից հետո ամեն ինչ փոխվել է, սակայն ինքը չի փոխվել. «Դա շատ կարևոր փուլ էր իմ կյանքում, որը չեմ կարող որևէ փուլի հետ համեմատել: Կարծում եմ՝ յուրաքանչյուր կնոջ համար կյանքի ամենակարևոր էտապն է: Ամուսնությունից հետո չեմ փոխվել, պարզապես ընտանիքն ու ամուսնական կյանքը մարդուն դնում են մեկ այլ իրավիճակում: Գնալով պատասխանատվությունը մեծանում է: Ամեն ինչ փոխվում է՝ սկսած օրդ բաշխելուց»:
Երգչուհին բացի շոկոլադի բիզնեսից, նոր գործ է սկսել, ներկայացնում է կոշիկի իսպանական բրենդ Հայաստանում և երկու խանութ ունի այստեղ: Լուսինան նշեց, որ բիզնեսն իր կյանքում շատ կարևոր տեղ է զբաղեցնում: Նա խոստովանեց, որ այս պահին երաժշտությունն իր կյանքում առաջնային փուլում չէ, սակայն դա պայմանավորված է նրանով, որ չի կարող միաժամանակ ամեն ինչ անել. «Դրանից հաստատ որակը կտուժի և չեմ ստանա այն արդյունքն, ինչ ինձ պետք է: Նման դեպքերում պետք է թողնել մի բանը հանգստանա, հետո էլի վերադառալ դրան: Հիմա այդ դերում երաժշտությունն է, բայց անպայման վերադառնալու եմ, որովհետև չեմ կարող ապրել առանց երգի: Դա ինձ համար պարզապես կյանքի ինչ-որ փուլ չէր»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը