Եղանակը Հայաստանում
ԱՐԽԻՎ
Հանրապետության տարածքում հունվարի 27-ին մեծ մասամբ կդիտվի ամպամած եղանակ: Օրվա 2-րդ կեսին գրեթե ամենուրեք սպասվում են տեղումներ, հովիտներում առայժմ` անձրևի տեսքով: Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, հնարավոր են առատ տեղումներ:
Առանձին վայրերում հնարավոր է քամի 18-20մ/վրկ ուժգնությամբ, /լեռներում և լեռնանցքներում` բուք/, մառախուղ և սաստիկ ցածր տեսանելիություն, ճանապարհներին հավանական է մերկասառույցը, անկախ տեղումների առկայությունից կամ բացակայությունից` ձյան բերվածքի հետևանքով հնարավոր է նաև դժվարանցանելիություն:Երևանում սպասվում են տեղումներ` ձնախառն անձրև, տեղ-տեղ ձյուն: Առավոտյան հնարավոր է մառախուղ և ցածր տեսանելիություն, տեղ-տեղ` մերկասառույց:
Գիշերը` 0+2, ցերեկը` +3+5, երեկոյան` 0+2:
Ռադիոակտիվությունը 15 մկռ/ժամ է, օդի հարաբերական խոնավությունը 92 %, մթնոլորտային ճնշումը 667 մմ ս.ս., գեոմագնիսական դաշտը կայուն, ՈւՄ Ինդեքսն ունի 0 արժեքը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)