Մեքսիկայում ապամոնտաժվեց Հեյդար Ալիևի սկանդալային արձանը
Աշխարհ
Մեքսկիայի իշխանություններն այսօր ապամոնտաժել են Ադրբեջանի հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիևի` մայրաքաղաք Մեխիկոյի կենտրոնում տեղակայված սկանդալային արձանը: Կենտրոնական զբոսայգում արձանը կանգուն մնաց ընդամենը կես տարի, և ամբողջ այդ ընթացքում տեղի բնակիչները պահանջում էին ապամոնտաժել այն. գրում է Ալ Ջազիրան:
Պաշտոնապես իշխանությունները չեն հայտնում, թե ուր են տարել արձանը, սակայն տեղեկություններ են ստացվել, որ այն տեսել են պետական պահեստի հրապարակում:
Ալիևի արձանը տեղադրվել էր 2012թ. օգոստոս ամսին Մեխիկոյի կենտրոնական զբոսայգում, այնպիսի մարդկանց կողքին, ինչպիսիք են Մհաթմա Գանդին, Աբրահամ Լինքոլնը, մեքսիկացի ազգային հերոսներ, ինչն էլ հենց առաջ էր բերել բնակիչների զայրույթը, քանի որ նրանք վիրավորական էին համարում բռնապետի հիշատակը հավերժացնող արձան կանգնեցնել նման մարդկանց շարքում:
Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանատունը տեղեկացրել է, որ իշխանությունները խոստացել են Ադրբեջանի մշակույթի կենտրոն բացել քաղաքում, ուր և տեղ կհատկացվի վերոնշյալ բազմաչարչար արձանին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)