Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին 

Այսօր մեզանից յուրաքանչյուրը կանգնած է նույն ընտրության առաջ՝ լինել թզենի, որ միայն տերև ունի, թե ծառ, որ պտուղ է տալիս. Տեր Հեթում

Հրապարակումներ

Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը գրում է․ «Այսօր Մեծ Պահքի 42-րդ օրն է՝ Ավագ Երկուշաբթի։ Ծաղկազարդի լույսն ու խանդավառությունը դեռ թարմ են մեր սրտերում, բայց արդեն սկսվում է մի ճանապարհ, որ մեզ տանում է դեպի խաչի խորհրդավոր խորքերը։

Մատթեոսի Ավետարանի այս հատվածում (21.18–22.14) մենք տեսնում ենք երեք պատկեր՝ անպտուղ թզենին, տաճարի մաքրումը և հարսանիքի առակը։ Սրանք երեք տարբեր դրվագներ չեն, այլ մեկ ամբողջական ճշմարտության երեք շերտեր։

Անպտուղ թզենին՝ մարդու հոգին է, որ արտաքինով կանաչ է, բայց ներսում պտուղ չունի։ Քրիստոսի խոսքը խիստ է, որովհետև սիրո խորքից է բխում․ Աստված չի բավարարվում միայն մեր արտաքին բարեպաշտությամբ։ Նա փնտրում է պտուղ՝ հավատքի կենդանի արտահայտություն, ողորմություն, ճշմարտություն։ Պահքը, ուրեմն, ինքնանպատակ զրկանք չէ, այլ պտղաբերության ճանապարհ։

Տաճարի մաքրումը մեզ հիշեցնում է, որ սրբությունը սկսվում է ներսից։ Մարդու սիրտը ևս տաճար է, և երբ այն լցվում է առևտրով՝ շահերով, հաշվարկներով, փառասիրությամբ, Աստծո ներկայությունը խամրում է։ Քրիստոս չի վախենում խախտել մեր ներքին «կարգուկանոնը», որպեսզի վերականգնի ճշմարիտ կարգը։ Երբեմն հոգևոր կյանքում խառնաշփոթը հենց բժշկության սկիզբն է։

Իսկ հարսանիքի առակը բացում է փրկության համընդհանուր հրավերը։ Բոլորը կանչված են, բայց ոչ բոլորը ընտրված։ Ոչ թե Աստված է սահմանափակում ընտրությունը, այլ մարդն է հաճախ մերժում՝ կամ անտարբերությամբ, կամ անհամապատասխան «հագուստով»՝ առանց հոգու նորոգության։ Աստծո արքայություն մտնելը միայն հրավեր ընդունել չէ, այլ նաև կերպարանափոխվել։

Այս երեք պատկերները միահյուսվում են մեկ կոչի մեջ՝

լինել պտղաբեր, լինել մաքուր, լինել պատրաստ։

Ծաղկազարդը մեզ հիշեցնում է, որ մենք նույնպես երբևէ ճյուղեր ենք պարզել՝ ասելով «Օվսաննա»։ Բայց Ավագ շաբաթը հարցնում է՝ արդյոք մեր «Օվսաննան» կդիմանա մինչև խաչի լռությունը։ Հավատը միայն հաղթական պահերի մեջ չէ, այլ նաև փորձության ու լռության մեջ մնալու կարողության մեջ։

Այսօր մեզանից յուրաքանչյուրը կանգնած է նույն ընտրության առաջ՝ լինել թզենի, որ միայն տերև ունի, թե ծառ, որ պտուղ է տալիս։

լինել տաճար, որ լցված է աղմուկով, թե սրբություն, ուր Աստված է բնակվում։

լինել հրավիրված, թե նաև ընտրված։

Թող այս Ավագ Երկուշաբթին դառնա ոչ միայն հիշողություն, այլ շրջադարձ՝ դեպի ներքին ճշմարտություն, որտեղ մարդը այլևս չի ձևացնում, այլ ապրում է Աստծո ներկայությամբ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. Պեսկով
Ամենադիտված