Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել 2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնությունները Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել է Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է 

Երիտասարդ գիտնականի ամբիոն

Գիտություն և Մշակույթ

                                                                                                                           Երիտասարդ գիտնականի ամբիոն
                                                                Հովակիմ Զաքարյան. «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» մասին

Հովակիմ Զաքարյանը կենսաբան է։ Արդեն 5.5 տարի աշխատում է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող։ Նույն ինստիտուտի ասպիրանտ է 2010 թվականից և շուտով պաշտպանության կներկայացնի իր ատենախոսական աշխատանքը, որը նվիրված է բջջի կորիզի մետաբոլիկ հատկանիշների փոփոխությանը՝ տարբեր վիրուսային վարակների ժամանակ։ 25 տարեկան է, ծնվել է Երևանում, ավարտել է Երևանի թիվ 170 միջնակարգ դպրոցը (2004թ), որից հետո ընդունվել ու ավարտել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը։

Սիրած ասույթներից են՝ «Այն, ինչ գիտենք, սահմանափակ է, իսկ այն, ինչ չգիտենք՝ անսահման (Պիեռ Սիմոն Լապլաս)», «Գիտությունը, պարզվում է, միշտ սխալ է. այն ի զորու չէ լուծել և ո՛չ մի հարց՝ չդնելով տասնյակ նոր հարցեր (Բերնարդ Շոու)»։

–Իսկ ինչո՞ւ հենց ա՛յդ աֆորիզմները։

–Վերջինը շատ ճիշտ բնութագրում է գիտության և իրական գիտնականի գործունեության էությունը։ Այդ պատճառով ես միշտ ասում եմ, որ գիտնականին պետք չէ հարցնել Ի՞ՆՉ ԳԻՏԵՍ կամ Ի՞ՆՉ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԵՍ, այլ պետք է հարցնել Ի՞ՆՉ ԵՍ ՈՒԶՈՒՄ ԻՄԱՆԱԼ: Քանի որ անհնար է իմանալ ամեն ինչ, անհնար է նույնիսկ նեղ մասնագիտական ոլորտի նորություններին, հայնագործություններին կամ գիտելիքին ամբողջովին տիրապետել։ Այդ պատճառով, գիտնականները, որպես կանոն, մարդիկ են, որոնք, ինչքան էլ պարադոքսալ թվա, ոչինչ գիտեն, բայց փորձում են իմանալ այն, ինչ իրենց հետաքրքրում է: Իսկ ամեն մի նոր բան, որ իմանում ենք, առաջացնում է տասնյակ նոր հարցեր։

–Ուրեմն՝ ահա տասնյակ նո՛ր հարցեր :)

–Միանգամի՞ց :)

–Այնպիսի մարդու եմ խնդրում, ում ուժերից վեր չէ, թեև, հասկանում եմ, որ գիտնականը ժամանակի խնդիր միշտ ունի։

–Դե ուրեմն, սպասեք՝ հերթով պատասխանեմ.

Ես անձամբ չեմ դիմել/օգտվել ԵԳԱԾ–ի ծրագրերից։ Կարծում եմ՝ ԵԳԱԾ-ի ծրագրերի արդյունքների արդյունավետության մասին ավելի լավ կարող են դատել նրանք, ովքեր օգտվել են դրանցից կամ ուսումնասիրել են «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի»-ի գործունեությունն ավելի մանրակրկիտ։

-Ապագայում կարելի է շեշտն ավելի ուղղել դեպի գիտական հետազոտությունների իրականացման աջակցությունը, ավելի քիչ՝ ճանապարհածախսերի, գիտաժողովների կամ մրցանակների տրամադրմանը։ Դա չի նշանակում թե վերջիններս կարևոր չեն, բայց պետք է հստակեցնել առաջնահերթությունները։ Արդյո՞ք ամենաառաջնային խնդիրները հենց ճանապարհածախսերը հատուցելը կամ գիտաժողովներ կազմակերպելն են, թե՞ աջակցելը երիտասարդներին, որ նրանք կարողանան զբաղվել գիտությամբ։ Ես հասկանում եմ, որ ԵԳԱԾ-ի ղեկավար մարմինը նպատակ է հետապնդում գումարը հասանելի դարձնել առավելագույնս շատ թվով երիտասարդների։ Բայց արդյո՞ք դրանով մեր գիտության մեջ մենք որակական փոփոխություններ ենք մտցնում։ Ես վստահ չեմ։

-100 մլն դրամով Հայաստանում կարելի էր ստեղծել ժամանակակից տեխնիկայով հագեցած առնվազն երկու լաբորատորիա և դրա բազայի վրա հավաքել մի քանի գիտական խմբեր՝ կազմված միայն երիտասարդներից։ Ես դա ավելի արժեքավոր ու արդյունավետ եմ համարում, քանի որ գումարը այնպիսի արժեքների կվերածվեր, որոնք կմնային Հայաստանում, որոնից կօգտվեին տարիներ, որոնք իրենց հերթին նոր գումարներ կարող էին բերել և, ամենակարևորը, որոնց միջոցով ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔ կարելի կլիներ ստանալ։

-Ես տեղյակ չեմ տարբեր ծրագրերում ԵԳԱԾ-ի կիրառած բոլոր չափանիշներից, իսկ Ձեր նշածի համար (այն, որ բացառապես բանավոր զեկույցներ ունեցողներն են ստանում աջակցություն միջազգային գիտաժողովներին մասնակցելու համար հատկացվող ֆինանսական միջոցներից- Մ.Հ. ) կասեմ, որ դա չի կարող լինել բացարձակ չափանիշ, քանի որ շատ գիտական միջոցառումներ կան, օրինակ, ամառային կամ ձմեռային դպրոցներ, դասախոսությունների շարքեր կամ պրակտիկ կուրսեր, որտեղ բանավոր զեկույցներ չեն լինում։
-Իմանալով թե ովքեր են ընդգրկված ԵԳԱԾ-ի ղեկավար մարմնի կազմում՝ կարծում եմ, որ խորհուրդն, այո, գործում է արդյունավետ։

-Ի մի բերելով ասվածը՝ այո, ամեն դեպքում, եթե երիտասարդներն օգտվում են ծրագրից, ուրեմն՝ այն գործում է։ Դա արդեն լավ է։ Իսկ արդյունավետության մասին թող դատեն ծրագրի կառավարիչներն ու ծրագրից օգտվողները։ Եվ այո, այս ծրագիրը անհրաժեշտ է շարունակել ու նաև ընդլայնել (Ս.Ա. Սարգսյանի նախընտրական ծրագրում տրվում է խոստում. «Ընդլայնվելու են երիտասարդ գիտնականներին աջակցության ծրագրի ծավալները» - Մ.Հ.)։

...Սակայն կարելի է փոխել առաջնահերթությունները։ Ըստ իս, պետք է անցնել գիտական դրամաշնորհների տրամադրմանը, տալ լաբորատոր տեխնիկայի գնման դրամաշնորհներ և այլն։

Զրուցեց Մանե Հակոբյանը

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը
Ամենադիտված