Բրազիլիայում 3-օրյա սուգ է հայտարարվել
Աշխարհ
Բրազիլական Սանտա Մարիա քաղաքի Kiss գիշերային ակումբում նախօրեին բռնկված հրդեհը, որի արդյունքում զոհվել է 233 մարդ, վերջին կես դարի ընթացքում աշխարհի ամենախոշոր նման ողբերգությունն է դարձել: Երկրում 3-օրյա սուգ է հայտարարվել:
Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը Kiss ակումբի զոհերի հիշատակին երկրում 3-օրյա սուգ է հայտարարել: Վերջին տվյալներով՝ զոհերի թվում կա 120 տղամարդ և 113 կին: 230 զոհի դիակ արդեն ճանաչվել է:
Այս պահին դեռևս կա 92 մարդ, որոնք հիմնականում տուժել են հրդեհից առաջացած ծխի թունավորումից: Շատ ծանր այրվածքներով 14 մարդ տեղափոխվել է Սանտա Մարիայից 300 կմ հեռավորության վրա գտնվող Պորտու Ալեգրիի այրվածքաբանական կենտրոն:
Բրազիլիայի Ռիո Գրանդե Դե Սուլ նահանգում, ուր գտնվում է Սանտա Մարիա քաղաքը, 7-օրյա սուրգ է հայտարարվել: Բուն Սանտա Մարիայում սուգը կշարունակվի 30 օր:
Հիշեցնենք, որ հրդեհի պատճառ էր դարձել պիրոտեխնիկայի օգտագործումը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)