Հաշվի չառնելով նացիստական որոշումները` Մուսոլինին լավ առաջնորդ է եղել. Բերլուսկոնի
ԱՐԽԻՎ
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին Իտալիայում Հոլոքոստին նվիրված երեկոյի ժամանակ պաշտպանել է Իտալիայի նացիստական ղեկավար Բենիտո Մուսոլինին: Այս մասին տեղեկացնում է Los Anjeles Times պարբերականը:
Նա նշել է, որ Մուսոլինին սխալ է եղել՝ հետևելով հակահրեական նացիստական օրենքներին, սակայն շատ լավ առաջնորդ է եղել: «Ռասիստական որոշումներ ընդունելը եղել է Մուսոլինիի սխալը, սակայն մնացած հարցերում Մուսոլինին շատ լավ առաջնորդ է եղել»:
«Այժմ դժվար է պատկերացնել այն մարդկանց վիճակը, որոնք ընդունել են այդպիսի օրենքներ»,-այս մասին նշել է Բելուսկոնին, ով իր թեկնածությունն է դրել ընտրությունների ժամանակ և ում կուսակցության անդամ են կազմում աջակողմյան ուժերը, որոնց արմատները գալիս են իտալական ֆաշիստական կուսակցությունից:
«Ակնհայտ է, որ այդ ժամանակվա կառավարությունը, դուրս գալով այն վախից, որ Գերմանիան կարող է լիակատար հաղթանակ տանել, նախընտրել է դաշնակցել գերմանական կառավարության հետ և այդ պատճառով չի ընդդիմացել նրա որոշմանը»,-այս մասին ավելացրել է նա:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)