ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը Պենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Իսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալել Ավելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համար Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնին Էլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում «Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ «Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերի Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի 

Ստի ու մահվան անարգ պարտությամբ ամենուր խայտա կյանքը Հարության, լույսի հաղթության. Բագրատ Սրբազան

Հրապարակումներ

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավայրում բանաստեղծություն է գրել՝ Ճրագալույցի նախօրեին.

«Լույսի մի շողիկ, մի փոքրիկ լուսնիկ

Ինձ այցի եկավ:

Այնքա՜ն ջերմացնող, այնքա՜ն մտերմիկ`

Հուրհրան, ժպտուն, թրթռուն խաղով,

Իր անմեկնելի, անեզր սիրով:

Տաք զրույցի ենք նստել սիրտ առ սիրտ…

Ոչ ինքն է ուզում հեռանալ ինձնից,

Եվ ոչ էլ ես եմ ցանկանում թողնել, որ

Վերադառնա իր Արեգակին:

Շշնջում է ինձ, թե շառավիղն է Լույս Գերեզմանիդ,

Որ այսպես հուշիկ այցի է գալիս յուրաքանչյուրին,

Քո լույս Հարության համբույրի սիրով,

Զնգուն ծիծաղով առավել կյանքի:

Խուցս դարձրած մի նոր Էմմավուս.

Ինձ ճանապարհորդ հրաշք հանդիպման,

Պատմում էր անհագ սիրո հեղեղով,

Առավել ներկա, քան նույնիսկ ներկան,

Անցքերի մասին անցյալ չդարձած,

Սրտիս քարայրում քնքուշ պեղելով,

Մի անկյուն գողտրիկ կյանքի խորհրդի

Լույս Գերեզմանիդ:

Արցունքի նման կաթկթող լույսով,

Իմ լույս շողիկը

Խաչիդ ճամփան է փռում իմ առջև…

Հառնում է կրկին հայացքդ թախծոտ,

Հանդարտ ու վսեմ,

Տարածուն` դեպի հորիզոնները հավիտյանների:

Ժպիտ կա դեմքիդ` լուսավոր ծորուն,

Թևերդ բացված լայն ու ընդարձակ`

Հրավիրելով Սիրո Հանդեսի:

Ինչպես ասել է մի մեծ իմաստուն`

Քո իսկ խոսքերից հյութեղեն քամված.

-Ով մահ է փնտրում, նա է կյանք գտնում…

Փշե պսակիդ արյան շիթերի

Ամեն կաթիլը մի պատմություն է

Խտացած կարմիր,

Դժնի մատնության, ուրացման, ստի,

«Սիրո համբույրի» դավաճանական,

Կաշառված հոգու, ծախված երազի,

Շարունակ խորհուրդ երեսնարծաթյա

Առք ու վաճառքի` վաճառված կյանքի:

Լքված, միայնակ ներում ես հայցում

Ամենքի համար,

Առանց բաժանման, առանց խտրանքի…

Նույնիսկ այդ պահին, երբ հառաչեցիր.

«Արդ կատարեալ է»,

Երբ քացախային դառնահամ լեղին,

Հոգով ըմպեցիր մինչև ցմրուր,

Գամերիդ ցավից առավել ծաղկեց

Սերդ Սիրողիդ…

Ախորժելի է, պատիվ է Քեզ հետ,

Քեզ համար լինել խաչիդ խաչակից,

Տառապանք կրել, զրկանք ու կապանք,

Քան թե

Քո փառքին և արքայության լինել փառակից:

Ձեռքիցս բռնած լույսիկն իմ շողիկ,

Ինձ այցի բերեց Լույս Գերեզմանիդ…

Գերեզման, որից կյանք է ճառագում.

Վերստին ծնունդ, ոչ մահվան խորհուրդ,

Բաբախուն մի սիրտ ողջերից էլ ողջ,

Մերժած թե’ մահը, թե’ մեռելություն:

Յուղաբեր կանանց նման երկյուղած,

Ուզում եմ լսել ձայնը, թե «Յարեա՜ւ»,

Ուզում եմ ապրել կյանքը, որ «Յարեա՜ւ»:

Խուցս վերածած նոր Էմմավուսի,

Հրաժեշտ տվեց իմ լույս շողիկը`

Քաղցր համբույրը դաջելով սրտիս…

-Ա՜յ լույսիկ, լուսնիկ, քաղց լույս շողիկ

Հարազատ դարձած,

Ընկեր բարեկամ, հուրհրան կյանքի,

Արփի անվախճան ու անդավաճան:

Իմ համբույրն էլ տուր ողջ տիեզերքին,

Լույսդ ու ձայնդ հասնի ամենքին,

Երկնքին, երկրին, մեծին ու փոքրին:

Այն ուրախությամբ, որ տվել ես ինձ

Աշխարհս Հայոց լեզվի խնդությամբ,

Սիրո բերկրանքով, հույսի ցնծությամբ,

Հավատքիդ կանչով, ձայնով հաշտության,

Վախի, կեղծիքի, ստի ու մահվան

Անարգ պարտությամբ

Ամենուր խայտա կյանքը Հարության

Լույսի Հաղթության»։

Հայրենիքի կալանավոր

Բագրատ արք. Գալստանյան

04.04.2026

Ճրագալոյց Սբ Յարութեան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆԽաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԱմենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա ԱղեկյանԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասինԳերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերիԽոշոր հարկատուների ցանկը բացահայտում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային աղքատությունըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԹուրքական ընկերությունը ցուցադրել է թիրախներն ինքնուրույն հայտնաբերող և խոցող մարտական դրոնների պարսՖիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվելԿիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվելՓեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակիցՖրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզումԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Ամենադիտված