Չինաստա՞նը, թե՞ Եվրոպան. բրիտանական ավտոարդյունաբերությունը հայտնվել է առևտրային ծուղակում Թրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանել Գերմանիայի արհմիություններն ու սոցիալական կազմակերպությունները կառավարությանը կոչ են արել հրաժարվել կրճատումներից Կրկին տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մարդասպանները վերադառնում են հանցագործության վայր. Մարիա Զախարովա Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության մասին Մաչու Պիկչուի մոտ բռնկված հրդեհը մեկ մարդու կյանք է խլել և սպառնում է զբոսաշրջային երթուղուն Իրաքը կիրակի օրվանից վերսկսում է ավիահաղորդակցությունն Իրանի հետ՝ ԱՄՆ պատժամիջոցներից բացառություն ստանալուց հետո Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն աջակցել է վարչապետի պաշտոնում Ալեքսանդր Վուչիչի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարը հնարավոր է համարել Եվրոպայից Արևմտյան կիսագունդ ամերիկյան զորքերի տեղափոխումը 

Չկա պատերազմ, որ խաղաղությամբ չզինաթափվի, չկա անարդարություն, որ արդարությամբ չհաղթահարվի, չկա գիշեր, որ արշալույսով չլուսավորվի. Հայր Ռուբեն

Հրապարակումներ
«ՑՆԾԱՑԷ՛Ք, ՈՐԴԻՔ ԼՈՒՍՈՅ...»
«Այսօր յարեաւ ի մեռելոց Փեսայն անմահ և երկնաւոր, ցնծացէ՛ք, որդիք լուսոյ, զի յարեաւ Տէրն ի գերեզմանէն»։
✨ Այսօր Մեծ պահքի ու Ավագ շաբաթվա խորհրդավոր օրերն իրենց հանգրվանը գտան Ճրագալույցի Սուրբ Պատարագի մատուցմամբ, և Հայոց եկեղեցիներում հնչեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հարության կենարար ավետիսը։
✨ Մասյացոտնի թեմի Կանաչուտի Սուրբ Գևորգ եկեղեցում Սուրբ Պատարագը մատուցեց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
✨ Հայր Ռուբենի՝ Սուրբ Հարության խորհրդին նվիրված պատգամը ներկայացնում ենք ստորև․
 
✝️ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց
 
Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ,
Այսօր մենք տոնախմբությամբ պանծացնում ենք ոչ թե ինչ-որ գաղափար, Սուրբ Պատարագի մատուցմամբ հիշում ենք ոչ թե ինչ-որ խորհրդանիշ, այսօր մենք տոնում ենք կենսական մի իրադարձություն, որը պատմական է, խորհրդավոր, անցել է մարդկության պատմության միջով և շարունակում է հաղթարշավը մեր մարդկային կյանքում։ Այսօր տոնում ենք մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության հաղթական իրադարձությունը։ «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում։ Նա այստեղ չէ, այլ հարություն առավ» (Ղուկ. ԻԴ 5-6)։ Այս հռչակումով Հարության իրականությունը մեզ համար դառնում է հաղթանակի տոն, որով վկայվում է, որ Կյանքը մեկընդմիշտ հաղթել է մահվանը, և Քրիստոսով մարդու հեռանկարը գերեզմանից այն կողմ այլևս հավիտենական կյանքի մեջ է։ Դատարկ գերեզմանի առջև հնչած այս ավետիսն այսօր արձագանքում է մեր սրտերում, որոնք լի են տխուր հիշողություններով, ցավերով, հարցերով, բայց նաև հաստատուն հույսով։
Վերջին տարիներին մենք կորստաբեր պատերազմ ենք տեսել, որի հետևանքով մեզնից շատերն իրենց մեջ մի «գերեզման» են կրում՝ չբուժված վերք, գալիքի վախ կամ անորոշություն, որ դանդաղ թափանցում է հոգու մեջ։ Սուրբ Զատիկը չի ժխտում այդ իրականությունը։ Աստված չի շրջանցում այդ «գերեզմանները»։ Նա մտնում է դրանց մեջ։ Քրիստոս հարություն առավ ոչ թե խաչից խուսափելով, այլ այն անցնելով, ոչ թե մահից փախչելով, այլ նրա խորքը մտնելով։ Ինչպես «Հավատամքի» մեջ ենք խոստովանում՝ «Նա իջավ դժոխք»։ Հետևաբար, չկա մարդկային խավար, որտեղ Աստված չի այցելում։
Եվ ուրեմն, սիրելի՛ քրիստոնյաներ,
չկա պատերազմ, որ խաղաղությամբ չզինաթափվի, չկա անարդարություն, որ արդարությամբ չհաղթահարվի, չկա գիշեր, որ արշալույսով չլուսավորվի։ Սուրբ Պողոս առաքյալին ձայնակից ասում ենք․ «Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթանակը, ո՞ւր է, մա՛հ, քո խայթոցը» (Ա Կորնթ. ԺԵ 55)։
Ավետարանը պատմում է, որ Տիրոջ գերեզմանի քարը գլորվեց (Մատթ. ԻԸ 2), բայց ոչ թե դուրս բերելու Քրիստոսին, որ արդեն հարություն էր առել, այլ մեզ ներս հրավիրելու։ Այդ քարը խորհրդանշում է այն ամենը, ինչ մեզ թվում է վերջնական՝ պառակտումները՝ մեր համբուրելի ժողովրդի մեջ, ներքին հուզումները՝ մեր պաշտելի եկեղեցու կյանքում, ճնշումները՝ հոգևորականության դեմ, վախը՝ ապագայի հանդեպ։
Սուրբ Զատիկը հռչակում է․ Աստված բացում է այն, ինչ մենք համարում ենք փակ։ Երբ փակուղի է թվում՝ Աստված ճանապարհ է հարթում։ Երբ խավար է՝ Աստված լուսավորում է, հալածանք է՝ Աստված սպառազինում է, որովհետև «Լույսը փայլում է խավարի մեջ, և խավարը նրան չկարողացավ նվաճել» (Հովհ. Ա 5)։
Երբ Հիսուս, հարություն առնելով, հայտնվում է աշակերտներին, չի թաքցնում Իր վերքերը, այլ «ողջունելուց հետո նրանց ցույց է տալիս իր ձեռքերն ու կողը» (Հովհ. Ի 20)՝ խաչվա՛ծ ձեռքերը, խոցվա՛ծ կողը։ Քրիստոսի հարությունը չի ջնջում Գեթսեմանիի գիշերը, խաչի ցավը։ Գեթսեմանիի պարտեզում և խաչափայտի վրա խավարի ուժերը իրենց ողջ զորությամբ հարձակում գործեցին Հիսուսի վրա՝ փորձելով նրա սերը վերածել ատելության, գթասրտությունը՝ ոխակալության։ Նրա սերը՝ տառապող սերը, փորձվեց մինչև վերջ, բայց չպարտվեց։ Հետևաբար, Հարությունը փորձության և տառապանքի ժխտումը չէ, այլ սիրո անմեկնելի ուժով կերպափոխումը, սեր՝ մահվան պես հզոր, նույնիսկ մահից հզոր։ Մենք որպես ժողովուրդ ունենք մեր փորձություններն ու վերքերը՝ պատերազմի, բաժանման, ցավի, անվստահության։ Քրիստոս մեզ չի ասում՝ մոռացության մատնե՛ք։ Նա մեզ կոչ է անում այդ վերքերը սիրո զորությամբ քրիստոսաբար դարձնել նոր կյանքի աղբյուր, նոր նվաճումների մղիչ ուժ։ Սա այն էներգիան է, որ զորացրել է նահատակներին, այն շնորհն է, որ սրբացնում է եկեղեցին, այն մղումն է, որ կերտելու է լուսաշող ապագան։
Զատկի օրը աշակերտները վախից փակված էին (Հովհ. Ի 19)։ Վախ նույն ճակատագրից՝ ձերբակալությունից, դատապարտումից ու մահից, վախ՝ իշխանությունների ճնշումներից, ապագայի անորոշությունից և իրենց հավատքի համար վճարելիք գնից։ Բայց, օ՜ հրաշք, մի քանի օր անց նրանք դառնում են համարձակ վկաներ։ Ի՞նչն է փոխվում։ Ո՛չ արտաքին պայմանները, այլ նրանց սի՛րտն ու մի՛տքը․ նրանք հանդիպում են Հարուցյալին։
Սիրելինե՛ր, արդի ժամանակները ևս վախի ու տագնապի միջավայր են ձևավորել՝ վախ սեփական անձի և հարազատ ընտանիքի համար, վախ հայրենի պետության կայունության և տառապյալ մեր ժողովրդի բարօրության համար, վախ մեր մարդկային իրավունքների և ազգային շահի պաշտպանության համար, վախ ճշմարտության և արդարության հաստատման համար։ Սուրբ Զատիկը չի խոստանում փորձություններից ու խնդիրներից ազատ կյանք, բայց պարգևում է առավել մեծ շնորհ՝ սիրտ, որ ազատ է վախից, որովհետև վստահ է հարուցյալ Քրիստոսի հաղթանակի վրա։ «Մի՛ վախեցիր։ Ես եմ Սկիզբը և ես եմ Վախճանը։ Ես եմ, որ մեռա և ահա կենդանի եմ հավիտյանս հավիտենից» (Հայտն. Ա 17-18),- հայտնության գրքից հնչում է հարության հաղթական ձայնը։
Սուրբ Հարության տոնը միայն մխիթարության աղբյուր չէ, այն նաև և առավելաբար հրավեր է առաքելության հանձնառության։ Յուղաբեր կանայք Տիրոջ գերեզմանի մոտ լսեցին․ «Գնացե՛ք և ավետիսը փոխանցե՛ք իմ եղբայրներին» (Մատթ. ԻԸ 10)։ Մենք ևս հարության հավատով ուղարկվում ենք՝ հույս բերելու այնտեղ, որտեղ ծավալվում է հուսահատությունը, միասնություն պահելու այնտեղ, որտեղ ընդլայնվում է պառակտումը, ճշմարտություն խոսելու այնտեղ, որտեղ տիրապետում է կեղծիքը, սեր ճառագելու այնտեղ, որտեղ մթագնում է ատելությունը, հավատարիմ մնալու այնտեղ, որտեղ արդարացվում է դավաճանությունը։ Քրիստոնյան չի փախչում պատմությունից։ Նա ապրում է պատմական ներկան՝ հավատալով, որ Քրիստոսի հաղթանակը փաստված ճշմարտություն է, որն անտեսանելի կերպով նորոգում և վերափոխում է կյանքը։ Ճիշտ պատմական այսօրվա, հայկական ներկայի համար է ասված առաքելական խոսքը․«Եթե Քրիստոսի հետ մեռանք, նրա հետ էլ կապրենք։ Եթե համբերենք, նրա հետ էլ կթագավորենք»։ (Բ Տիմ. Բ 11)։ Ոչ մի խաչ անիմաստ չէ, եթե միացած է Քրիստոսի խաչին։ Անձնազոհ տառապանքի գնով Հարության հաղթանակի այսօրվա խոսնակներն են հատկապես նրանք, ովքեր իրենց հավատի, խղճի և ճշմարտության խոսքի համար կրում են ազատազրկման ծանրությունը։ Նրանց կյանքը դառնում է խաչի ճանապարհով ընթացող վկայություն, որտեղ ճշմարտությունը անհնար է ստով լռեցնել և հավատը անկարելի է վախով տկարացնել։ Համարձակ կեցվածքով և համբերությամբ նրանք հաստատում են, որ խաչի վրա Քրիստոսի մահը ձախողում չէր, որը հետո հարությամբ շտկվեց․ ըստ էության, խաչի վրա մահն ինքնին հաղթանակ էր, տառապող սիրո հաղթանակը, որը Ավագ Ուրբաթ քողարկված էր, իսկ Զատկվա առավոտյան դարձավ բացահայտ։ Այսպիսով, մեր հոգևոր հայրերը, աշխարհիկ եղբայրները` այդ թվում անչափահաս, ոչ միայն մեր ժամանակի վկաներն են, այլև Հարուցյալ Քրիստոսի հաղթանակի կենդանի նշանները՝ փաստելով, որ «մահը կլանված է հաղթանակի մեջ» (Ա Կորնթ. ԺԵ 54)։
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր,
Ձեր հոգիների մեջ, ձեր ընտանիքներում, մեր եկեղեցում, մեր հայրենիքում՝ պահպանե՛ք Զատկի լույսը։ Մի՛ թողեք, որ վախը մարի այն, մի՛ թողեք, որ ցավը ծածկի այն, քանի որ․․․Քրիստոս յարեաւ ի մեռելոց։ Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»։
✨ Պատարագի ավարտին հավատացյալները Սուրբ Սեղանից վառված ճրագներն ու մոմերը տարան իրենց տները՝ որպես խորհրդանիշ Քրիստոսի կենսատու ներկայության և մեր հոգիներում ծագած հարության անմահ լույսի։ Քրիստոս յարեաւ ի մեռելոց։ Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չինաստա՞նը, թե՞ Եվրոպան. բրիտանական ավտոարդյունաբերությունը հայտնվել է առևտրային ծուղակում Թրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանել Գերմանիայի արհմիություններն ու սոցիալական կազմակերպությունները կառավարությանը կոչ են արել հրաժարվել կրճատումներից Կրկին տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մարդասպանները վերադառնում են հանցագործության վայր. Մարիա Զախարովա Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության մասին Մաչու Պիկչուի մոտ բռնկված հրդեհը մեկ մարդու կյանք է խլել և սպառնում է զբոսաշրջային երթուղուն Իրաքը կիրակի օրվանից վերսկսում է ավիահաղորդակցությունն Իրանի հետ՝ ԱՄՆ պատժամիջոցներից բացառություն ստանալուց հետո Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն աջակցել է վարչապետի պաշտոնում Ալեքսանդր Վուչիչի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարը հնարավոր է համարել Եվրոպայից Արևմտյան կիսագունդ ամերիկյան զորքերի տեղափոխումը Իրանը ողջունել է Իրաքից ԱՄՆ զորքերի հեռանալը և պահանջել փոխհատուցել վնասը Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով ԱՄՆ առափնյա պահպանությունը Նանտաքեթի մոտ հայտնաբերել է անհետացած բժշկական ինքնաթիռի բեկորները Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումը
Ամենադիտված