Խոնարհվում եմ Արցախյան ազատամարտի մեր զոհերի հիշատակի առջև. Հրանտ Բագրատյան
ԱՐԽԻՎ
Ստորև ներկայացնում ենք ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի շնորհավորական խոսքը Հայոց բանակի կազմավորման 21-ամյակի առթիվ.
«Սիրելի՛ զինվորներ և սպաներ, շնորհավորում եմ Բանակի օրվա կապակցությամբ:
Մեր բանակն արդեն 20 տարեկան է: Սա մեծ իրադարձություն է բոլորիս համար: 1993 թվականին նորանկախ Հայաստանը Արցախյան պատերազմի, շրջափակման պայմաններում ձեռնամուխ եղավ սեփական բանակի կազմավորմանը եւ քսան տարի անց մենք ունենք մի բանակ, որն այս ընթացքում ծառայեց հայրենիքի անվտանգությանն ու մեր սահմանների պաշտպանությանը: Փաստելով, որ վերջին տարիներին մեր բանակը լուծել է իր առջև դրված նորաստեղծ երկրին հատուկ բազմաթիվ հարցեր, այդուհանդերձ, նախագահական ընտրություններին ընդառաջ, ի թիվս Հայաստանի զարգացմանն ուղղված մի շարք խնդիրների, հրապարակել եմ բանակի հետագա զարգացման ծրագիր եւ հույս ունեմ, որ պարտադիր վճարովի զինվորական ծառայության պայմանները կնպաստեն մեր բանակի էլ ավելի կատարելագործմանն ու հզորացմանը:
Կրկին շնորհավորում եմ այս մեծ տոնի՝ Հայոց բանակի 20-ամյակի առթիվ, խոնարհվում եմ Արցախյան ազատամարտի մեր զոհերի հիշատակի եւ մեր ազատամարտիկների՝ հայրենիքին մատուցած ծառայությունների առջեւ»:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)