Բոլոր ընտրության չգնացողները ուղիղ քվեարկում են Նիկոլի օգտին. Վարուժան Բաբաջանյան
Հրապարակումներ
Լրագրող Վարուժան Բաբաջանյանը գրում է.
Բոլոր ընտրության չգնացողները ուղիղ քվեարկում են Նիկոլի օգտին... Ուղիղ... Առանց սեթևեթանքների... Դա հստակ նույն բանն է, որ քվեարկես իշխանության օգտին։
Կգնաք ընտրության։ Պարտադիր։ Մի փոքր ակտիվ մասնակցություն` իշխանափոխություն է լինելու...
Չգնացիք, չքվեարկեցիք` հունիսի ութին չափազանց տխուր պատկեր է լինելու... Ագրեսիվ փոքրամասնությունը հոշոտելու է պետականության վերջին փշրանքները։
Սպառելու են սուվերենության վերջին պաշարները, դիվային քարոզչությամբ երկիրը նետլու են ռուսական մամլիչ մեքենայի երախը...
Իրենք ապահով են, խնդիր չունեն, դիվային ամբոխը իր հետ արկածախնդրության կործանարար ճահիճն է քաշելու համեմատաբար առողջ զանգվածին...
Ու քաոս է սկսվելու...
Մղձավանջի երկար ու ձիգ տարիներ...
Մնացածը դուք գիտեք...
Գնացեք, քվեարկեք...


















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից