«Չուղարկված նամակներ»՝ արցախյան շարժման 25-ամյակին ընդառաջ
Հասարակություն
Արցախյան շարժման 25-ամյակին ընդառաջ՝ վաղը, 2013թ. հունվարի 29-ին, ժամը 16.00-ին Գրողների տան դահլիճում տեղի կունենա «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, հասարակական-քաղաքական և պետական գործիչ Համբարձում Գալստյանի (1955-1994) «Չուղարկված նամակներ» (Երևան, «Գասպրինտ», 2013) և «Unmailed Letters» (London, Godimas, 2013) գրքերի շնորհանդեսը։
Հեղինակն ականատեսի և պատմաբանի ճշգրտությամբ և դեպքերի ուղղակի մասնակցի անմիջականությամբ պատմում է 1988թ. Արցախյան շարժման սկզբնավորման, «Ղարաբաղ» կոմիտեի գործունեության, Հայաստանի և Արցախի օրինական պահանջների հանդեպ ԽՍՀՄ քաղաքականության, ինչպես նաև փոթորկալից այդ տարիների բազում այլ իրադարձությունների մասին։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը