2 գիտական նախագծեր հաղթել են ԵՄ մրցույթում և ստացել 1 մլրդ դոլար
ԱՐԽԻՎ
Երկու գիտական նախագծեր` մարդու ուղեղի քարտեզագրում և գրաֆենի ածխածնային նյութի արտառոց ունակությունների բացահայտում, հաղթել են Եվրամիության մրցույթում և ստացել 1,35 մլրդ դոլար: Այս մասին նշում է Asociated press գործակալությունը:
Այս երկու նախագծերն ընտրվել էին եզրափակիչ դուրս եկած 4 նախագծերից, որոնք էլ ընտրվել էին 26 առաջարկվածից:
Մարդու ուղեղի նախագծի նպատակն է՝ ստեղծել ճշգրիտ մոդել, որը կօգներ նևրոլոգիական հիվանդությունների բուժմանը: Իսկ մյուս նախագիծն էլ գրաֆենի հնարավորությունների բացահայտման հետազոտությունն էր, որն ավելի լավ է էլեկտրաէներգիա ստեղծում, քան ածխածինը և 100 անգամ ավելի ուժեղ է, քան պողպատը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)