Իրանում 11 լրագրող է ձերբակալվել
ԱՐԽԻՎ
Իրանում կառավարությունը ձերբակալել է 11 լրագրողի, ովքեր մեղադրվում են Արևմուտքի հետ կապ ունենալու մեջ: Սա Իրանի կողմից տարվող պարբերականների հետապնդման ամենավառ դեպքն է, որը ցույց է տալիս կառավարության հանդուրժողականության բացակայությունն այլախոհների նկատմամբ:
Խմբագիրները Associated Press գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ նշել են, որ կիրակի երեկոյան 11 մարդ է ձերբակալվել «արտաքին կապերի համար» և գտնվում է բանտում: Ձերբակալված լրագրողները եղել են 6 լրատվական գործակալությունից, ներառյալ՝ 4 օրաթերթ, 1 շաբաթաթերթ և կիսապաշտոնական IRNA լրատվական գործակալությունը:
Իրանը վերջերս մեղադրել էր Voice of America և BBC պարսկական գործակալություններին Բրիտանիայի և ԱՄՆ-ի լրտեսություն անելու մեջ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)