Հայաստան է ժամանելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան
Հայաստան
Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով Հայաստան կժամանի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բարդյուժան: Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի մամլո ծառայությունը, այցի ժամանակ կստորագրվի հուշագիր Հայաստանում ՀԱՊԿ ակադեմիա բացելու հուշագիր: Այս մասին նշում է Regnum գործակալությունը:
Պատվիրակության կազմում են լինելու մոտ 40 բարձրաստիճան պաշտոնյաներ ՀԱՊԿ-ից, ռազմա-տնտեսական համագործակցության միջգերատեսչական հանձնաժողովից: Երևանում տեղի կունենա նիստ՝ նվիրված ռազմա-տնտեսական համագործակցությանը, որի արդյունքում պետք է ստորագրվի հուշագիր: Այդ թվում կքննարկվեն նաև ՀԱՊԿ-Հայաստան միջոցառումների ցանկը և հարցեր՝ կապված ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության հետ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ