«Հայոց փառապանծ բանակն այսօր էլ անսասան է պահում հայրենի երկրի սահմանները». Բակո Սահակյան
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ Բանակի օրվա կապակցությամբ:
Նախագահ Սարգսյանին հղված ուղերձում ասված է.
«Մեծարգո Սերժ Ազատի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Բանակի օրվա կապակցությամբ:
Ստեղծվելով մեր ժողովրդի համար օրհասական պահին եւ թրծվելով պատերազմի բովում՝ հայոց փառապանծ բանակն անցավ հաղթական ուղի, կարողացավ արժանապատվորեն պաշտպանել մեր անկախությունն ու ազատությունը եւ այսօր էլ անսասան է պահում հայրենի երկրի սահմանները: Բանակը բոլորիս հպարտությունն է ու պարծանքը, մեր ժողովրդի տասնամյակների մաքառումների մեծագույն ձեռքբերումը:
Եվ այն, որ այսօր ունենք ժամանակակից պահանջներին համապատասխան, հզոր ու մարտունակ բանակ նաեւ Ձեր անձնական ջանքերի եւ ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ է:
Այս հիշարժան օրը մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմին ու մաղթում խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ՝ ի փառս հայ ժողովրդի զորացման ու բարգավաճման»:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան