Բաց նամակ մորից զինվոր որդուն
Հասարակություն
Ողջույն սիրելիս, ամենաթանկս... Քեզ պարզապես շնորհավորել բանակի առթիվ` նշանակում է ոչինչ չասել, որովհետև, ըստ իս, գոնե մոտակա մի քանի տասնամյակների ընթացքում սա ամենակարևոր համազգային տոնը պետք է լինի բոլորիս համար: Արևս, ես բախտ ու պատիվ ունեմ զինվորի մայր լինելու, զինվորի, որը ծառայում է իր պետության բանակում` իր հայրենիքի պաշտպանության համար: Հայ մայրերի տասնյակ սերունդներ երազել են այս մասին….
Ես, իհարկե, միայն ենթադրել կարող եմ բանակային կյանքի բարդությունների մասին:Բայց, միևնույն է, ես ճանաչում եմ քեզ և վստահ եմ, որ քո մարդկային արժանիքները, արժանապատվությունը ու կամքը կօգնեն քեզ պարտքդ կատարելիս: Սիրելիս, հիշիր ամեն րոպե, որ ծառայությունդ ոչ թե ժամանակի կորուստ է, այլ` քո տեսակը պահպանելու համար սահմանված ժամանակի բացառիկ հնարավորություն:
Թանկագինս, ինչ կարող է մաղթել մայրը զինվոր որդուն և բանակին. միայն մի բան` ԱՆՊԱՐՏԵԼԻՈՒԹՅՈՒՆ:
Ամուր գրկում եմ եւ համբուրում լուսավոր ճակատդ… մինչ հանդիպում:
Լիլիթ Մարգարյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը