Պետությունը պետք է և կարող է լինել հոգևոր կյանքի երաշխավոր, բայց՝ ոչ կազմակերպիչ. Հայր Իսահակ
Հրապարակումներ
Ժամանակակից իրավական պետությունը, որքան էլ որ կառուցահեն լինի նորմատիվ կարգավորումների վրա, չի կարող հարակայել առանց այն ներքին բարոյական հիմքի, որը սնուցում է իրավունքը, այս մասին գրել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Հոգեշնորհ Տեր Իսահակ Վարդապետ Պողոսյանը։
Հայր Սուրբը նշել է՝ այդ հիմքի կրողներից է Եկեղեցին՝ որպես ոչ միայն հավատքի, այլև՝ մարդկային արժանապատվության պահպանման հաստատություն։
«Հոգևոր ծառայությունը չի կարող լինել ձևական, պատահական կամ սոսկ վարչական։ Այն պետք է լինի կայուն, վստահելի և եկեղեցականորեն լիարժեք։
Հայ Եկեղեցու ավանդության մեջ հոգևորականը չի գործում որպես անհատական գործակալ, այլ՝ Եկեղեցու մարմնի և ամբողջի կենդանի անդամ։ Այս համատեքստում որևէ մակարդակով հանդես բերվող անհատական մոտեցման «սկզբունքը» հանգեցնելու է հոգևոր ծառայության «ատոմիզացիայի» և Եկեղեցու սակրամենտալ (խորհրդավոր) միասնության խաթարման։ Որը ոչ միայն կազմակերպական, այլև՝ էկլեսիոլոգիական (եկեղեցաբանական) խնդիր է»,- նշել է Հայր Իսահակը։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան