Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել ԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ Ադրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել Գերմանիային Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասին Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքել Թրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասին Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան 

Ես վերադառնում եմ. Լուիզա Ղամբարյան (տեսանյութ, լուսանկարներ)

Հասարակություն

Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի հայտնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը սերիալասեր հասարակությանը հայտնի դարձավ դեռևս 2007-ին նկարահանված «Դժբախտ երջանկություն» հեռուստանովելից: 5 տարի շարունակ Լուիզան հեռուստադիտողներին «ստիպում էր» ուրախանալ, տխրել, հուզվել իր կերպարներով:

Մոտ մեկ տարի Լուիզան էկրաններին չերևաց: Այսօր արդեն տեղյակ ենք, որ դերասանուհին նկարահանվում է «Արմենիա» հեռուստաընկերությամբ հունվարի 28-ից ցուցադրվելիք «Ընտրյալները» հեռուստասերիալում:

Լուրեր.com-ի զրուցակիցն է դերասանուհի Լուիզա Ղամբարյանը:

-Դուք առաջին հայ դերասանուհիներից մեկն էիք, ով համարձակվեց նկարահանվել հեռուստասերիալում: Ի՞նչ սպասելիքներ ունեիք, և իրականացա՞ն արդյոք դրանք:

-«Դժբախտ երջանկություն» հեռուստանովելը հայկական սերիալային արտադրության առաջին սերիալն է, նկարահանվել է 2007-ին և ցուցադրվել «Արմենիա TV»-ով:

Անշուշտ կար մտավախություն, կային օտար վախեր, կային արհեստածին բարդույթներ, քանի որ ես դերասանական, թատերական անցյալ և ներկա ունեցող դերասանուհի էի, պատահական աղջիկ չէի, ում ուղղակի արտաքինը հավանելով՝ բերեցին և առաջարկեցին նկարահանվել: Ես մի արվեստագետ էի, ով իր ետևում ուներ բավական լուրջ անցյալ:

Իմ սպասելիքներն արդարացան, որովհետև ժամանակը ցույց տվեց, որ «Դժբախտ երջանկությունը» ունեցավ այն ժամանակվա համար աննախադեպ հաջողություն, որովհետև առաջինն էր, որովհետև բարի էր, որովհետև կար սիրո պատմություն, կրիմինալը քիչ էր, ի վերջո առաջինն էր, մարդիկ սկսեցին սիրել, հուզվել, մեր հերոսների հետ:

2-2.5 տարի տևեցին իմ՝ «Աննայի» մաքառումներին, որից հետո հաջորդ քայլը, ըստ տրամաբանության, գնալու էր նրան, որ պետք է լիներ ավելի բարձրակարգ նախագիծ, որտեղ խաղային, իհարկե, ավելի պրոֆեսիոնալ դեմքեր, ովքեր իրենց ուսերի ետևում թողել են մեծ անցյալ՝ թատերական և սցենարական իմաստով, հետևաբար, պետք է լիներ հզոր մի բան: Դա եղավ: Դա «Վերադարձ» հեռուստանովելն էր: Իհարկե, օբյեկտիվ վերլուծություններից հետո ես կարող եմ փաստել, որ «Վերադարձ»-ը հայկական բոլոր հեռուստասերիալներից առանձնանում էր:

Կան շատ հաջողված սերիալներ, կան ֆենոմեն ունեցող սերիալներ, որոնք լավը չեն, բայց ունեն մեծ դիտելիություն: Կան սերիալներ, որոնք իսկապես լավն են, բայց «Վերադարձ»-ը կես քայլով մոտ էր կինոյին:

«Վերադարձ»-ին հաջորդեց «Կյանքի գին 2»-ը, որը, ըստ իս, իր հաջողությամբ մեծ չափով զիջեց «Կյանքի գին» առաջինին, քանի որ առաջինը փայլուն մի սերիալ էր, որտեղ ես երազում էի խաղալ, բայց այդ ժամանակ նկարահանվում էի մեկ այլ սերիալում: Եթե լինենք անկեղծ, երկրորդը զիջեց առաջինին:

Իմ սերիալային գործունեությունը տևեց հինգ տարի, ինչից հետո ես սեղմեցի դադարի սեղմակը:

-Տևական ժամանակ էր՝ չէիք նկարահանվում հեռուստասերիալներում: Ինչո՞վ էր պայմանավորված այս դադարը:

-Իմ կարծիքով յուրաքանչյուր մարդ, ով ինչ-որ մի բան է ձեռք բերում, պետք է կարողանա գնահատել այն, ինչ ձեռք է բերել, որովհետև շատ հեշտ է կորցնելը, հեղինակազրկվելը, երբ քո արածը կհավասարեցնես ինչ-որ մի բանի, ինչը կարող է անել, ցանկացած մարդ:

Երբ ես հասկացա, որ սկսում եմ կրկնվել, իսկ դա տիպիկ է յուրաքանչյուր մահկանացուի, ես որոշեցի դադար տալ, որովհետև լինելով ամեն օր հեռուստասերիալում՝ դու չես կարող միշտ լինել և՛ գեղեցիկ, և՛ շնորհքով, և՛ սեքսուալ, և՛ հմայիչ, և՛ տաղանդավոր: Դու պետք է կարողանաս կառավարել քո և հանդիսատեսի կապը:

Ես դադար վերցրեցի նաև նրա համար, որ այն, ինչ ես ձեռք էի բերել ժամանակի ընթացքում, պետք էր պահպանել: Ես կարծում եմ, որ շատ քիչ էր մնացել, որ դառնայի հերթական մի աղջնակ, ով նկարահանվում է սերիալում: Իսկ ես իմ ինքնագնահատականը գիտեմ և դա գերագնահատական չէ, ոչ էլ թերարժեքության բարդույթ է: Երբ հասկացա, որ կարող է դառնամ հերթական մի աղջիկ, ով, այս սերիալից այն սերիալն է թռչկոտում, ով այս սերիալի կերպարից պարզապես ոչ մի դերասանական աշխատանք չտանելով, անցնում է մյուս սերիալին, ես դադար տվեցի:

-Այժմ նկարահանվում եք «Ընտրյալներ» հեռուստասերիալում: Ո՞ւմ կողմից ստացաք հրավերը:

-Ես առաջարկ ստացա Serial production-ից, որը նկարահանում էր հեռուստասերիալ ԱրմենիաTV-ի պատվերով: Այսինքն երկու կազմակերպություններ, որոնք ինձ համար շատ թանկ են: Ծանոթացա սցենարի կառուցվածքի հետ և բնականաբար, չմերժեցի:

-Ո՞ւմ կերպարն եք մարմնավորում:

-Կերպարիս մասին կարող եմ ասել, որ կենտրոնական կանացի կերպար է, հերոսուհի՝ ում մոտ ամեն ինչ լավ է ամենասկզբում: Ունի ընտանիք՝ սիրող ամուսին, հրաշալի բալիկ, բայց հանկարծ մի վայրկյանում, դաժան մարդկանց պատճառով, ամենաթողության հետևանքով ամեն ինչ կորցնում է:

Ամուսնուն սպանում են, կինը հայտնվում է ոչ միայն անօգնական վիճակում՝ իբրև կին, որը կորցնում է իր սիրելի ամուսնուն, այլ նաև որպես մայր. նա սկսում է ապրուստի միջոցներ գտնել իր երեխայի համար և դրան զուգահեռ նա սկսում է պայքարել, փորձում է հասկանալ, թե ով է կանգնած իր դժբախտության ետևում, ով է սպանել և այդ ընթացքում մտածում վրեժի մասին:

-Կպատմե՞ք դերասանական կազմի մասին:

-Հպարտորեն և ուրախանալով՝ ուզում եմ ասել, որ մեր գործում շատ կարևոր է, թե ով է քո խաղընկերը, եթե դու քեզնից ներկայացնում ես որևէ արժեք, որպես գործի մարդ, ապա քո արժեքը կարող է դառնալ գետնին հավասար: Դու կարող ես արժեզրկվել, եթե քո դիմացինը պրոֆեսիոնալ չէ, եթե քո դիմացինը չի հասկանում ձեր գործից: Մեր գործում պետք է հասկանալ, թե ինչ կա չասված բառերի արանքում:

«Ընտրյալներ» հեռուստասերիալում ես պատիվ ունեմ խաղալու Սամվել Սարգսյանի հետ, ով հանդիսացել է իմ Բարխուդարովը «Կյանքի գին» հեռուստասերիալում, իսկ «Վերադարձ»-ում Սեդրակը՝ ամուսինս, Հարություն Խաչատրյանը, ով բավական հայտնի է սերիալասեր հասարակության համար, սերիալում նկարահանվում է նաև Սունդուկյանի մեր լավ դերասաններից իմ շատ սիրելի Էվելինա Շահիրյանը, ում հետ մենք նաև նույն թատրոնում ենք խաղացել, Ջուլիետա Ստեփանյանը՝ հետաքրքիր գույներով դերասանուհի, ով այս սերիալում իր՝ ուրիշ գույներով կներկայանա, որովհետև շատ հզոր դերասանուհի է՝ թե՛ կոմիկական, թե՛ տրագիկ ժանրերում, իր ամուսինը՝ Սամվել Բաղինյանը: Եվ իհարկե, երիտասարդ դերասաններից կարող եմ ասել Արտաշես Մխիթարյանի մասին, ով էլի Դրամատիկական թատրոնի խոստումնալից, առաջատար և շատ հետաքրքիր շնորքով տղա է:

-Նկարահումներին զուգահեռ շարունակե՞լու եք խաղալ թատրոնում:

-Անշուշտ: Կարող եմ ասել նաև, որ սերիալի նկարահանումներն են զուգորդվելու թատրոնի հիմնական աշխատանքի հետ:

-Ընտանիք, կինո, թատրոն, ինչպե՞ս եք համատեղում:

-Կինը ամենազորեղ մի երևույթ է: Կինը, եթե ունենա ստիմուլ, եթե ունենա ցանկություն, ապա կկարողանա սարեր շուռ տալ, եթե այդ սարերն ուզում են, որ իրենց շուռ տան: Իմ տանը, իմ ընտանիքում ես ունեմ համախոհներ, ես ունեմ ամուսին, ով ինձ չի խանգարում. նա ինձ օգնում է: Ես ունեմ մայր, ով իմ բալիկի ծնված օրվանից, արել է այնպես, որ ես միայնակ չկրեմ մայր լինելու հաճելի հոգսերը, նաև կարողանամ զբաղվել իմ անձնական կարիերայով, կարողնամ շփվել իմ ընկեր-ընկերուհիների հետ, մի խոսքով՝ մայր, ամուսին: Թատրոնն ամեն ինչ անում է, որ հարմարեցնի. սերիալային ինդուստրիայում նույնպես ես ունեմ գաղափարախոսական մի թիմ, ովքեր երբեք չեն խանգարում: Դրա համար էլ ես կարողանում եմ համատեղել մեկը՝ մյուսի հաշվին չանելով:

Ես վերադառնում եմ իմ շատ սիրելի հեռուստաշուկան, վերադառնում եմ կարոտած: Ես չեմ սիրում չափազանցնել, բայց ես գիտեմ, որ ով լինում է հեռուստատեսությունում, գիտի, որ ունենում է և՛ իրեն սիրողներ, և՛ չսիրողներ: Բայց ես գիտեմ, որ այն լսարանը, ով ինձ սիրում է, շատ բարձրակարգ լսարան է, որի համար ես շատ ուրախ եմ:

Գայանե Համբարձումյան

Ստորև կարող եք դիտել «Ընտրյալներ» հեռուստասերիալի անոնսը.

{gallery}life{/gallery}

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ամենադիտված