Տեղական և միջազգային դիտորդական կազմակերպությունները՝ ըստ ԿԸՀ-ի
Հասարակություն
Համաձայն ԿԸՀ կայքի տվյալների՝ 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար ներկա դրությամբ գրանցվել են տեղական հասարակական 12 և միջազգային 5 կազմակերպություններ։
Տեղական հասարակական կազմակերպություններից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կունենա 81 դիտորդ, «Ժողովրդավարական եւ ընտրական գործընթացներ»-ը՝ 36 դիտորդ, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ»-ը՝ 77, «Ընտրական համակարգերի կենտրոն»-ը 60, «Դիլնետ սերվիս»-ը 71, «Ընտրությունը քոնն է»՝ 1066, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ»-ը՝ 285, «Կարողություն եւ զարգացում հանուն քաղաքացիական հասարակության»՝ 65, «Հարմոնիա»՝ 470, «Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության Ունիսոն»-ը՝ 15, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»-ը՝ 67, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն՝ 103 դիտորդ։
Միջազգային կազմակերպություններից ընտրությունների ընթացքին կհետևեն ԱՅ ՍԻ Ի Էս-ը (Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն), ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ԵԽԽՎ-ն (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով), ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը, ԱՊՀ դիտորդական առաքելությունը, ինչպես նաև՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչները։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը