Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել ԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ Ադրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել Գերմանիային Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասին Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքել Թրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասին Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան 

Աննա Գրիգորյանը` սիրելիի հետ հարաբերությունները խզելու մասին

Հասարակություն

«Աննա Գրիգորյանի սիրտը զբաղված է և «Ես»-ը դեռ չի՞ գրել այդ մասին»,- զարմացած գրել էր մեր ընթերցողներից մեկը: Հաղորդավարուհու` ընտրյալ ունենալու մասին վերջին շրջանում մեր ընթերցողները հաճախ էին հարցնում, ինչի առիթով զանգահարեցինք Աննային' ճշտելու լուրերի իսկությունը:

Հաղորդավարուհու հետ շատ անկեղծ զրույց ունեցանք: Պարզվում է` Աննայի սիրտն իսկապես զբաղված է, սակայն նա ընկեր չունի: «Ես ընկերություն չեմ անում այդ մարդու հետ, ուղղակի սիրտս զբաղված է: Եղել են հարաբերություններ, հիմա ավարտվել են, քանի որ չստացվեց… Հիմա ես մենակ եմ, բայց սիրում եմ նրան, ուղղակի չհասկացանք իրար: Էստեղ արդեն առաջ է գալիս բնավորությունների բախումը ու պետք է շատ ուժեղ լինել: Ես չեմ ուզում մեղադրել ինչ-որ մեկին, միշտ էլ երկու կողմերն են մեղավոր լինում, բայց այս դեպքում հակված եմ, որ ես իմ էությամբ ավելի պայքարող եմ ու ավելի շատ բան կարող եմ զոհել ու անել հանուն սիրո: Սերն ինքնին պայքար է ու պետք չէ այն լրացուցիչ փորձությունների տանել: «Սիրում եմ քեզ»-ը չպետք է ուղղակի բառերի տեսքով լինի, իրականում դա պետք է ապացուցվի գործով: Աղջիկն իրեն երջանիկ ու սիրված է զգում միայն այն տղամարդու կողքին, ով ամեն օր, ամեն վայրկյան իր գործով, քայլով, ինչու չէ, նաև խոսքով ապացուցում է իր սերը»,- esyes.am-ին ասաց Աննան:

Աննան նշեց, որ հավատում է սիրո գոյությանը: Ըստ նրա` իրական սերը հզոր երևույթ է և պատրաստ է ամեն ինչ հաղթահարել ու ներել. «Ես իմ կողակցին ամեն ինչ ներել եմ ու ամեն ինչի առաջ աչքերս փակել եմ: Էնպես չի, որ ինձ համար դա շատ հեշտ է եղել: Միգուցե ես շատ ռոմանտիկ եմ, բայց իրականում շատ եմ հավատում սիրո գոյությանը: Կյանքն ինձ շատ անգամ է խեղճացրել, կոտրել, ամեն անգամ կարծես «ասել» է` գիտես ինչ, Աննա ջան, չկա սեր, բայց ես էլի աչքերս փակ փորձում եմ հավատալ, որ կա շատ մեծ, շատ հզոր սեր»:

Զույգը 2 տարի ընկերություն է արել: Աննայի փոխանցմամբ` տևական ժամանակ է, ինչ նրանք բաժանված են: Հաղորդավարուհին չհերքեց, որ իր աշխատանքը ևս խոչընդոտել է հարաբերությունների զարգացմանը: «Իրականում հա, կարծում եմ` իմ հեռուստատեսային դեմք լինելու հանգամանքն էլ ինչ-որ խոչընդոտ հանդիսացավ, բայց իսկական սիրո դեպքում տղան էլ, աղջիկն էլ միանշանակ կկարողանան հաղթահարել դա,- ասաց Աննան և հավելեց որ ինքը շատ է սիրում իր աշխատանքը, սակայն հարկ եղած դեպքում պատրաստ է հրաժարվել դրանից: -Եթե մի օր ես զգամ, որ դա խանգարում է իմ ընտանիքին, օրինակ, ավելի հեռու ապագայում, երեխաներիս խնամելուն, պատրաստ եմ հրաժարվել, բայց այդ ժամանակ պետք է հասած լինեմ ինչ-որ կետի: Ես չեմ համարում, որ հիմա հասել եմ ինչ-որ կետի: Թեև ընդամենը 21 տարեկան աղջիկ եմ, ով ձգտել ու հասել է շատ բաների, բայց ես դեռ չունեմ, օրինակ, հեղինակային ծրագիր, կամ ինչ-որ էնպիսի բան, որով կարող եմ հպարտանալ: Նախ' պետք է աշխատանքում կայանամ: Բացի այդ, պետք է հասկանաս, որ քո կողքի տղամարդը քեզ ապահովում ու տալիս է սեր, գուրգուրանք, ապահովություն: Ոչ թե ինքն է արգելում է քեզ զբաղվել գործովդ, այլ ինքդ ես հասկանում, որ դա քեզ խանգարում է, օրինակ, երեխաների հետ ժամանակ անցկացնել: Ես կգնահատեմ այն տղամարդուն, ով չի պահանջի, որ ես թողնեմ այն, ինչն ինձ համար շատ կարևոր է, ինչին ես մանկուց ձգտել եմ, այլ ինքս կգնամ դրան: Եթե, իհարկե, հասկանամ, որ աշխատանքս ինձ խանգարում է, ոչ թե դա լինի քահաճույք: Հայաստանում գոնե մի քիչ պետք է գլուխ բարձրացնի ֆեմինիզմը և ես պատրաստ եմ դրա ջատագովը լինել»:

Երիտասարդ հաղորդավարուհին պատմեց, որ այս շրջանում փորձում է առաջնորդվել «սա էլ կանցնի» կարգախոսով և շարունակել առաջ գնալ' հաղթահարելով բոլոր դժվարությունները: Հնարավոր հաշտության մասին Աննան չխոսեց` նշելով հետևյալը. «Փորձում եմ չապրել անցյալով ու միֆերով ու, երևի թե, ավելի շատ հակված եմ այն մտքին, որ մարդիկ չեն փոխվում. եթե չի ստացվել, ուրեմն չի ստացվել: Պետք է շարունակել առաջ շարժվել, ամեն ինչ անցողիկ է: Վերջերս ընկերուհիս ինձ մետաղադրամ նվիրեց ու պատմեց, որ մի թագավոր մատանի է ունեցել, որի վրա երկու բառ է գրված եղել: Թագավորը, տխուր ժամանակ նայելով մատանուն, ուրախացել է, ուրախ ժամանակ նայել է ու տխրել: Ընկերուհիս ինձ հարցրեց' Ան քո կարծիքով ի՞նչ է գրված եղել, մտածեցի` չկարողացա պատասխանել: Պարզվեց գրված է եղել` սա էլ կանցնի: Հիմա ավելի շատ փորձում եմ առաջնորդվել տխուր եղած ժամանակ այդ մատանուն նայելով: Իսկ ուրախ ժամանակ փորձում եմ վայելել էն լավ, դրական էմոցիաները, որ ունեմ»:

Հաղորդավարուհին նաև խորհուրդ տվեց բոլոր զույգերին պատասխանատու լինել մեկմեկու հանդեպ: «Եթե կան մարդիկ, ովքեր հետաքրքրվում են Աննա Գրիգորյանի կյանքով, թող ոչ թե կյանքով հետաքրքրվեն, այլ դա դաս լինի զույգերին, մասնավորապես` տղաներին, որ սերը խաղ ու պար չէ: Դա մեծ պատասխանատվություն է: Իմ ամենասիրած գործերից մեկում` Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանում» մի շատ սիրուն ու լուրջ արտահայտություն կա` դու պատասխանատու ես նրանց համար, ում ընտելացրել ես: Տղամարդը,եթե ռիսկ է անում սեր խոստովանել ու ասել` Դու իմն ես, դա այս աշխարհում ամենամեծ պատասխանատվությունն է, իհարկե, ընտանիքից հետո: Պետք է իրոք վստահ լինես քեզ վրա և պատասխանատվություն կրես այն աղջկա հանդեպ, ում ընտելացրել ես»,- եզրափակեց Աննան: 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ամենադիտված