Վրաստանում խոսել են երկրի՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրման մասին
Վրաստան
Վրաստանի չեզոք կարգավիճակի վերաբերյալ լուրջ քննարկում հնարավոր չէ, քանի որ նրա արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրումը, վաղուց սահմանված են։ Այս մասին «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին։
Նա հավելել է, որ ոչ ոք չի կարող խանգարել հասարակությանը քննարկել այս հարցը, սակայն Վրաստանի ուղղությունն արդեն որոշված է։
«Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները բոլորին լավ հայտնի են։ Այս դեպքում այս թեմայի շուրջ լուրջ քննարկում պարզապես հնարավոր չէ», - հավելել է նախարարը։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru