Հայտնիներն՝ իրենց ծառայության մասին
Հասարակություն
ՄԱՄՈՒԼ.am-ը զրուցել է շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ, ովքեր պատմել են իրենց զինվորական ծառայության մասին ու շնորհավորել Հայոց բանակի 21-րդ տարեդարձի առթիվ:
Երգիչ Վարդան Բադալյանը մեզ հետ զրույցում դժվարացավ որևէ հետաքրքիր դեպք հիշել իր բանակային տարիներից. «Ծառայել եմ Ղարաբաղում, իհարկե, հեշտ չի ընթացել, եղել են խոչընդոտներ, բայց հաղթահարվել են: Շնորհավորում եմ հայ ազգին ու առաջին հերթին, սահմանում կանգնած զինվորին: Բոլորիս խաղաղություն եմ մաղթում»:
Երգիչ Արսեն Սաֆարյանը նույնպես ծառայել է Հայոց բանակում: «Հետաքրքիր է անցել, բայց այս պահին որևէ դեպք չեմ կարող պատմել: Ուզում եմ շնորհավորել բոլորիս: Ուզում եմ, որ հասարակությունն ու պետությունն անեն այնպես, որ զինվորը զգա իր կարևորությունը»:
Դերասան, հաղորդավար Խորեն Լևոնյանը շնորհավորեց Բանակի օրվա առթիվ, մեր երկրին մաղթեց խաղաղություն ու նշեց, որ չնայած խաղաղությանը, պետք է ունենանք հզոր բանակ:
Հաղորդավար Մամիկոն Սիմոնյանի զինվորական ծառայությունն անցել է «Զինուժ» լրատվականում: «Առանձնապես զինվոր չեմ եղել, ավելի շատ` աշխատող: Բայց, չնայած դրան, շատ եմ կարևորում բանակի դերը: Մեր զինվորներին մաղթում եմ խաղաղ, բարի, անվտանգ ծառայություն, նրանց մայրիկներին, քույրիկներին ու սիրած աղջիկներին` համբերություն»:
Երգիչ Նարեկ Բավեյանը ևս մեր բանակին մաղթեց խաղաղություն, զինվորներին անվտանգ ծառայություն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը