Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել ԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ Ադրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել Գերմանիային Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասին Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքել Թրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասին Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան 

«Անհամեստ չհնչի, բայց հագուստի կուլտուրան ես բերեցի». Արմինկա

Հասարակություն

Երգչուհի Արմինե Նահապետյանը (Արմինկա) հայկական շոու-բիզնեսի ավագ ներկայացուցիչներից է: Արդեն մոտ 20 տարի երգչուհին հայ հանդիսատեսին է ներկայացնում իր երգերն ու տեսահոլովակները:

- Բավական երկար ժամանակ շոու-բիզնեսում ես, որը ֆինանսական ներդրումներ ու հովանավորներ է պահանջում: Տարբեր առիթներով նշել ես, որ գործունեություն ես ծավալում առանց հովանավորների: Այդ դեպքում ինչպե՞ս ես գոյատևում այդ ոլորտում:

- Սովորաբար արտիստները երգում են կոմերցիոն երգեր, հետո քայլ առ քայլ սկսում են երգել այն, ինչ իրենց է հաճո: Դա օրենք է և բավական ճիշտ է աշխատում: Արևմուտքում էլ է նույնը: Երգիչները գալիս են ասպարեզ, սկզբի համար երգում են թեթև, կոմերցիոն երգեր: Սկզբնական շրջանում արտիստներն աշխատում են ճանաչում, երկրպագուների մեծ բանակ ձեռք բերելու ուղղությամբ, այնուհետև ազատ են անելու այն, ինչ ցանկանում են: Շոու-բիզնեսում կան օրենքներ՝ գրված կամ չգրված: Եթե դու աշխատում ես թիմի, պրոդյուսերի հետ, ապա դու այլընտրանք կամ ունես, կամ չունես: Դու կամ երգում ես այն, ինչ քեզ է հոգեհարազատ, կամ այն, ինչ կոմերցիոն է:

- Դու ինչպե՞ս ես վարվում:

- Ես այդպես չեմ արել, որովհետև պրոդյուսեր կամ, ինձ համար, այսպես կոչված, «զանգող» չեմ ունեցել: Ես այդպես չեմ վարվել, բայց ունեցել եմ շատ մեծ աշխատանքային փորձ, 1992-1997թթ. աշխատել եմ խմբում: Պատկերացրեք, այն ժամանակ, երբ մարդիկ ապրելու խնդիր ունեին, ես և իմ նման մի քանի արտիստներ անձնվիրաբար ապրում էին այդ աշխատանքով: Մարզեր համերգային շրջագայությունների էինք գնում, մարդիկ գալիս էին մեր համերգներին՝ 5 ձու, մի քիչ պանիր՝ ձեռքներին, որ կարողանան մտնել մեր համերգներին: Մարդիկ ցանկություն ունեին մեզ լսելու: Եվ մենք բարեգործական շատ համերգներ ունեցանք: Այն ժամանակ բոլորն ունեին ապրելու խնդիր, բայց մենք դա մի կողմ էինք դրել, երգում էինք հաճույքի համար:

Մենք սիրում էինք այն, ինչ անում էինք, ու այդ ամենը մեծ եռանդով ու անձնվիրաբար էինք անում: Ցուրտ էր, մութ, մենք ամիսներով տանից բացակայում էինք: Մեր ծնողներն անգամ չգիտեին, թե այդ գիշեր մենք որտե՞ղ քնեցինք և հաջորդ օրը որտե՞ղ լուսացրինք: Բայց մենք ապրում էինք դրանով: Հիշում եմ, Երևանում լույս չլինելու պատճառով՝ գնացել էինք Ջերմուկ, մեզ հատկացրել էին հյուրանոցային համալիրի հարկերից մեկը, որտեղ գրեթե ողջ օրը լույս էր լինում: Մենք ծրագիր էինք կազմում, աշխատում էինք: Պատրաստի ծրագրով շրջագայում էինք տարբեր մարզերով, ապա գալիս Երևան՝ համերգի: Մարզերում երգելով փորձում էինք փորձ, գիտելիք ձեռք բերել, որպեսզի Երևանում ելույթ ունենալու ժամանակ ոչ մի խնդիր չլիներ, ամեն բան անցներ բարձր մակարդակով: Մեզ այն ժամանակ ոչինչ պետք չէր, իսկ այսօր խնդիրը փոքր-ինչ այլ է:

Մարդիկ ձգտում են ճանաչման, ձգտում են կարճ ժամանակում հայտնի լինել: Մի բան է, երբ դու ես այդ ամենը անում, այլ բան է, երբ քեզ օգնում են ինչ-որ բանի հասնել, բացում են քեզ համար ճանապարհները: Եթե այն ժամանակ ճանապարհները բաց էին, ապա այսօր այդ նույն ճանապարհները փակ են: Եթե չունենաս քեզ համար «զանգող», քեզ առաջ տանող, ինքնուրույն առաջ գնալը շատ դժվար է: Ինձ հաճախ հարցնում են, թե ինչո՞ւ եմ լռում, ինչո՞ւ նոր աշխատանք չեմ ներկայացնում: Ես ուղղակի շատ բան չեմ հասցնում, չունեմ ինձ համար «զանգող», և ես ինձ էլ թույլ չէի տա որևէ մեկին ասել՝ ինձ համար «զանգեն» ինչ-որ մեկին:

Եթե շատ ցանկանամ՝ կունենամ, բայց դա ինձ պետք չէ, ես այդ տեսակի մարդ չեմ: 20 տարի անց ես արել եմ 6/8-ային մի երգ, այնինչ շատ տգետներ չգիտեն, որ այն մեր ժողովրդական երաժշտության չափաձևերից մեկն է: 6/8 երգել չի նշանակում՝ ռաբիս երգել: Ռաբիսը եղել է և կա ամենակոմերցիոն ոճը: Ես բոլորովին դեմ չեմ ռաբիս երաժշտությանը: Դա էլ իր ունկնդիրն ունի: Այսօր էլ մեր շոու-բիզնեսում մարդիկ կան, ովքեր ռեստորաններից են եկել: Մարդիկ այնտեղ աշխատել են, իսկ դուք կարո՞ղ եք նշել ժողովրդական մի անսամբլ, որտեղից մարդիկ կարողանում են դուրս գալ և առաջ գնալ:

- Միգուցե երգերն էլ են սխալ ընտրվում: Ի դեպ, ի՞նչ ես կարծում, սերն իրո՞ք այդքան անսպառ թեմա է, որ տարիներով շահարկվում է մեր շոու-բիզնեսի երգերի թեմատիկայում:

- Շատ կարևոր է ամեն ինչ շատ ճիշտ մատուցել, այնպես, որ չխանգարի, չհոգնեցնի: Երբ ինձ համար երգ եմ ընտրում, երաժշտությունը լսելիս հասկանում եմ, թե ի՞նչ է լինելու, ինչպիսի՞ երգ եմ ուզում երգել: Ես էլ ունեմ սիրո մասին շատ երգեր, սերն անսպառ թեմա է, բայց չի կարելի զզվեցնել, անընդհատ շահարկել այդ զգացմունքը: Այո՛, իմ երգերի մեծամասնությունը սիրո մասին է, բայց երբեք չեմ շահարկում սերն անկապ բառերով, անգրագետ տեքստերով, և ուղղակի հանգավորված տողերով երգեր չեմ երգում: Իմ ոչ մի երգի մեջ չեք կարող լսել սիրո կոնկրետացում:

Օրինակ, հիշում եմ, երբ ձայնագրում էի իմ առաջին ձայնասկավառակը՝ մեծ ու պատասխանատու աշխատանք էր, որ պետք է հանձնվեր հանդիսատեսի դատին: 11 երգեր էին, որոնցից յուրաքանչյուրի վրա ես մեծ աշխատանք կատարեցի: Թե՛ երգերի ընտրությունը, թե՛ կատարումն ինձ համար շատ կարևոր էր: Երգերիս խոսքերի հեղինակի հետ զրույցում էի, միասին էինք որոշում, թե տվյալ երաժշտության ներքո ի՞նչ բառեր պետք է լինեն: Այն ժամանակ ամեն բան ավելի փակ էր, այսքան ազատ չէր: Ընտրում էինք բառերը մեծ զգուշությամբ, որ ամեն բան ճիշտ ու լավ լինի:

- Արմինե, շատ արտիստներ իրենց այսօր արվեստագետ են համարում, ըստ քեզ, «արվեստագետն» «արտիստ» բառի հոմանիշը կարո՞ղ է լինել:

- Դրանք տարբեր մասնագիտություններ են, ինչպես տնտեսագետը, ինչպես բնագետը: Մեր երգիչների, հաղորդավարների մոտ կա մի այսպիսի տենդենց՝ շատ են սիրում ամպագոռգոռ բառեր օգտագործել, մեծարել մարդուն: Բայց ամեն բան պետք է իր տեղում լինի ու, որ ամենակարևորն է, ճիշտ:

- Ի՞նչ կարող ես ասել շոու-բիզնեսի վիճակի մասին, ամեն ինչ իր տեղո՞ւմ է:

- Այսօր մեր երկրում ոչ մի բան իր տեղում չէ: Շոու-բիզնեսում ամեն ինչ իր տեղում էր այն ժամանակ, երբ այն կոչվում էր էստրադա: Կար ֆորմատ, չափ ու ձև, գրված ու չգրված օրենքներ՝ եթերի, տեսքի, բեմի համար: Բեմն այնքան պետք է սիրել ու հարգել, որպեսզի կարողանաս բեմին մոտենալ հարգանքով և նրբորեն:

- Որո՞նք են այդ օրենքները՝ կուզեմ առանձնացնես չգրվածները:

- Նախ՝ դու պետք է հարգես քո հանդիսատեսին: Երբ դու բեմ ես բարձրանում, այն մի քանի աստիճանով բարձր է դահլիճից, բայց դա չի նշանակում, որ դու քեզ այդչափ բարձր պետք է պահես: Դու, միևնույն է, խոնարհվում ես հանդիսատեսի առաջ, քեզանից մի քանի աստիճան ներքև նստած մարդկանց առաջ: Նրանք են քեզ բարձրացնում, նրանք են քեզ պահում բարձունքում կամ անխնա նետում այդ բարձունքից: Դու պետք է կարողանաս նայել թեկուզ դահլիճում նստած այն մարդուն, ով քեզ մեծ տհաճությամբ է նայում, պետք է նրան նայես ու շարունակես ժպտալ թե՛ իրեն, թե՛ բոլորին: Հազարավոր մարդկանց մեջ այնպես չէ, որ բոլորը քեզ սիրում են: Հավաքական համերգ է, մարդիկ գալիս են միգուցե ոչ թե քեզ նայելու, քեզ լսելու, այլ քո կոլեգայի համար են միգուցե գալիս: Ի դեպ, Երևանում հատկապես հանդիսատեսն այս սերը կամ թե ատելությունը շռայլորեն ցուցադրում է: Դու ուղղակի պետք է լինես համեստ, չափի մեջ, թույլ չտաս, որ որևէ մեկը տեսնի քո առավելությունը, թեկուզ հնարավոր է, որ առավել ես շատ շատերից:

- Ի՞նչ կարող ես ասել բեմական հագուստի կուլտուրայի մասին:

- Թող անհամեստ չհնչի, բայց հագուստի կուլտուրան ես բերեցի: Մարդիկ կային, ովքեր, այո, հագնվում էին, բայց այդ կուլտուրան չկար՝ որտե՞ղ և ի՞նչ հագնել, ո՞ր երգի դեպքում՝ ի՞նչ հագուստ պետք է ընտրել: Այն ժամանակ կային երեկոյան զգեստներ, ու շատերը հենց այդ երեկոյան զգեստներն էին բեմում հագնում: Ես հիշում եմ իմ առաջին բեմելը՝ ուսանողական տարիներին էր, մենք եզրափակիչ համերգին էինք պատրաստվում, և ես մի օրիգինալ հագուստ էի տեսել այն ժամանակվա հայտնի ամսագրերի շապիկներից մեկին: Կանաչ՝ փուլերով զգեստ էր: Ես այն շատ էի հավանել ու ցանկանում էի դրա նման մի զգեստ հագնել իմ համերգի ժամանակ: Շատ լուրջ էի պատրաստվում համերգին:

Ես կարուձևից լավ չեմ ու միշտ էլ չեմ սիրել կարել: Բայց այդ զգեստի համար ես փուլեր գնեցի, մի զգեստ ունեի, կտրտեցի, վրան փորձեցի այդ փուլերն ավելացնել: Մոտ երկու շաբաթում ես և մայրս խելքի բերեցինք իմ երևակայության արդյունքը: Իմ պատկերացրած զգեստը կարվեց իմ և մայրիկիս ձեռքով: Հիմա ամեն բան այլ է: Կան կտորների տարբեր տեսակներ, շատ մեծ հնարավորություն կա գեղեցիկ, ճաշակով հագնվելու համար: Մոսկվայում՝ «Տաշիր» մրցանակաբաշխության ժամանակ, ես մի նմանատիպ զգեստ էի հագել՝ փուլերով, երկար, շատ գեղեցիկ: Հուզվել էի ու իմ կոլեգաներին էլ պատմեցի, որ իմ առաջին բեմելի ժամանակ նմանատիպ զգեստ եմ հագել:

- Հարցազրույցներից մեկում ասել էիր, որ մրցութային երգչուհի չես:

- Ես ամեն բեմելից առաջ չափից շատ հուզվում եմ: Արդեն 20 տարի է՝ բեմում եմ, և հուզմունքը նույնն է: Հուզմունքն ազդում է ձայնի և շատ ուրիշ բաների վրա: Ես ուղղակի պատրաստ չեմ մրցելուն, ես երգում եմ՝ իմ հաճույքից, իմ ցանկություններից ելնելով, և չեմ կարող երգել, երբ իմ աշխատանքին նայում են՝ որպես մրցույթի:

- Արմինե, քիչ ես մարդկանց հետ շփվում: Զրույցից առաջ ես նման տպավորություն քեզանից ստացա, ինչո՞ւ, քո ոլորտն այլ բան է պահանջում:

- Ես չեմ սիրում հաճախ եթերներում երևալ, մարդկանց ուշադրության կենտրոնում լինել, եթե ես նորություն չունեմ: Երբ նորություն լինում է՝ հաճելի է զրուցել այդ մասին, իսկ երբ ոչինչ չունես ասելու, անիմաստ գնալ եթեր կամ զրուցել որևէ մեկի հետ չեմ սիրում: Այո, ես փակ մարդ եմ, բայց կարողանում եմ շատ հեշտ շփվել այն մարդու հետ, ով գիտի, թե ինձանից ի՞նչ է ուզում, ով չի գալիս հարցերը ձեռքին ու անընդհատ նայում հարցերին, ով գիտի, թե ինձանից ի՞նչ է ուզում ստանալ, ով ապրում է, գնում է այնտեղ, որտեղ մտքով ես եմ, իմ պատմությունը:

Ես 18 տարեկան էի, երբ ասացի, որ ուզում եմ երգել: Բոլորը զարմացան իմ հայտարարությունից: Մայրս ասաց, որ ես չեմ կարող: Իմ աշխարհն այն ժամանակ ուրիշ էր: Ես էի, իմ սենյակն ու գրքերը: Ես չէի սիրում հյուր գնալ, չէի սիրում, երբ մեր տուն հյուր էր գալիս, և ինձ կանչում էին: Ես ինքնամփոփ էի՝ դա էր իմ աշխարհը: Այդ ամենից հետո ուղղակի մտնել մի աշխարհ, որտեղ անընդհատ պետք է զրուցես որևէ մեկի հետ, հարցազրույցներ տաս… Մայրս պնդում էր, թե չեմ կարող: Բայց ես սիրում էի ու կարողացա: Ես մինչ այսօր երգում եմ և երգարվեստում եմ:

Նյութը՝ slaq.am-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ամենադիտված