Հերթական մահը՝ «գողական աշխարհում»
Հասարակություն
«Գողական աշխարհը», Դեդ Հասանից և Աստամուր Գուլիայից հետո, կրեց ևս մեկ նշանակալից կորուստ: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Մոսկվայի կլինիկաներից մեկում կյանքի 57-րդ տարում վախճանվել է քութաիսցի ազդեցիկ «օրենքով գող» Թեյմուրազ Սինաթաշվիլին, որը քրեական շրջանակներում առավել շատ հայտնի է «Մաֆիա» կամ Քութաիսցի Մերաբ մականունով:
«Փրամ կրայմ» կայքի հաղորդմամբ՝ Թեյմուրազ Սինաթաշվիլին Քութաիսիի գողական ընտանիքի գաղափարախոսներից մեկն էր: Վերջին անգամ նրա մասին շատ էին խոսում 2009թ.-ին՝ կապված Տարիել Օնիանիի անվան շուրջ պտտվող խոսակցությունների հետ, որը միանշանակ չի գնահատվել քութաիսցի «օրենքով գողերի» կողմից:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը