«ՀԺ». Հրանտ Բագրատյանը՝ «Ռոսիայի» եթերում
Հայկական Մամուլ
Ռուսական «Ռոսիա» հեռուստաընկերությունը երեկ բավականին ծավալուն՝ մոտ 40 րոպե տևողությամբ հարցազրույց է անցկացրել նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի հետ: Այս մասին «Հժ»-ին հայտնել է թեկնածուի նախընտրական շտաբի հանրային կապերի պատասխանատու Կարինե Հարությունյանը:
Հարցազրույց անցկացնելու առաջարկն արվել է հեռուստաընկերության կողմից: Հրանտ Բագրատյանը պատասխանել է նախընտրական շրջանին, ներքաղաքական վիճակին, իր նախընտրական ծրագրին, երկիրն այս վիճակից դուրս բերելու իր տեսլականին առնչվող հարցերի: Կարինե Հարությունյանը «ՀԺ» թղթակցին ասել է, որ հարցազրույցի տեսագրությունը «Ռոսիայի» եթերում ցուցադրվելու է հինգշաբթի օրը հունվարի 31-ին, ժամը 20-ին: Ըստ «ՀԺ» տեղեկությունների, հեռուստաընկերությունը նման ֆորմատով տեսանյութեր է պատրաստելու այլ թեկնածուների մասին ևս:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը