Բրազիլական ակումբի հրդեհի պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել երաժիշտները
Աշխարհ
Gurizada Fandangueira խմբի երաժիշտները, որոնք, ըստ ականատեսների վկայության, մեղավոր են բրազիլական Kiss ակումբում պիրոտեխնիկայի օգտագործման արդյունքում բռնկված հրդեհի համար, հայտարարել են, որ չեն խուսափում պատասխանատվությունից և ընդունում են իրենց մեղքը:
Մենք չենք խուսափում պատասխանատվությունից: Մեր խմբի 2 մասնակիցներ ձերբակալվել են, ևս մեկն էլ զոհվել է հրդեհի ժամանակ: Եթե արդպես է անհրաժեշտ, նրանք կմնան ճազերի հետևում: Պիրոտեխնիկայի օգտագործումը ոչ ոքի չպետք է վնաս պատճառեր, հատկապես՝ մեր խմբի անդամներին: Մենք այն գործածել էինք տոնը գունավորելու նպատակով, ինչպես արվում է միշտ. ասված է Facebook սոցիալական կայքում խմբի տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ բրազիլական Սանտա Մարիա քաղաքի Kiss գիշերային ակումբում բռնկված հրդեհի արդյունքում զոհվել է 233 մարդ: Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը զոհերի հիշատակին երկրում 3-օրյա սուգ է հայտարարել:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)