Հրդեհված բնակարանում դիակ է հայտնաբերվել
ԱՐԽԻՎ
Հունվարի 28-ին՝ ժամը 21.00-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Էնգելսի փողոցի թիվ 2 շենքում հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 22.15-ին՝ հրշեջ 2 մարտական հաշվարկների ուժերով:
Պարզվել է, որ հունվարի 28-ին, ժամը 20.30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Էնգելսի փողոցի 2 շենքի թիվ 10 բնակարանում, որտեղ հայտնաբերվել է տանտիրուհու՝ 1931 թ. ծնված Լիզա Բաբայանի այրված դիակը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)