Google Maps-ը մուտք գործեց Հյուսիսային Կորեա
Գիտություն և Մշակույթ
Մինչ այս պահը Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետությունը միակ երկիրն էր, որը նշված չէր Google Maps-ի ծառայությունում. գրում է BBC-ն: Տեղանքի մանրամասն նկարագրության փոխարեն պետության տարածքում նշված էր միայն մայրաքաղաքի անունը՝ Փհենյան:
Հյուսիսային Կորեայի մասին մանրամասները քարտեզի վրա հայտնվել են Google Map Maker-ի միջոցով, որը հնարավորություն է տալիս ինքնուրույն ավելացնել բացակայող օբյեկտները: Այժմ երկրի քարտեզի վրա կարելի է տեսնել ռելիեֆը, ճանապարհները, և նույնիսկ՝ մետրոյի կայարանները:
Այդ ամենը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ Google-ի տնօրենների խորհրդի նախագահը, չնայած ԱՄՆ-ի կառավարության դժգոհությանը, այցելեց սոցիալիստական այդ երկիր մարդասիրական առաքելությամբ, որից հեոտ նոր քարտեզները հայտնվեցին համացանցում:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)