Թբիլիսիի քաղաքապետ Կալաձեն վրդովված է ԵՄ դեսպանի խոսքերից
Վրաստան
Իշխող «Վրացական երազանք - Դեմոկրատական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն կոչ է արել ԱԳՆ կանչել Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկուն հանրապետության «մութ ժամանակների» մասին նրա խոսքերի համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Այս շաբաթ Գերչինսկին լրատվամիջոցներին ասել է, որ Եվրամիությունը չպետք է թույլ տա Վրաստանի քաղաքացիներին «վերադառնալ բռնության, քաղաքացիական պատերազմի, աղքատության, կոռուպցիայի և մութ ժամանակների»։
Կալաձեի խոսքով՝ Գերչինսկու հայտարարությունները վրդովեցուցիչ են։ Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ Վրաստանն անցյալում տեսել է պատերազմ և քաղաքացիական բախումներ։
«Եթե նախկինում ինչ-որ մեկը մեզ գաղտնի կոչ էր անում պատերազմի, ապա հիմա նրանք սկսել են բացահայտ խոսել քաղաքացիական բախումների և պատերազմի մասին», - ասել է Թբիլիսիի քաղաքապետը։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը