Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. Հնդկաստան Փարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել 

Այսօր հոգուց պարպված շատ մարդիկ կան մեր մեջ, որոնք կամա-ակամա գործակից են դառնում թշնամուն, բայց այսպես ընդմիշտ չի լինելու. Ներսես քահանա Ասրյան

Հրապարակումներ
Արդեն քանի օր է, ինչ օրվա գլխավոր թեմաներից մեկը Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու հիմնահատակ ավերման բոթն է: Շատերն են արտահայտում իրենց ցավը, զայրույթը, դատապարտում այս ոճիրը, մինչդեռ ես չեմ կարողանում որևէ կերպ արտահայտվել, չնայած որ այնքան շատ բան կա ասելու:
 
Վերցնում եմ հեռախոսը, նայում լրահոսը, փորձում որևէ բան գրել, որևէ կերպ արտահայտվել, հետո մի կողմ դնում հեռախոսը, և այսպես անընդհատ… Շնորհակալ եմ մտերիմ մարդկանց, ովքեր զանգեցին կամ գրեցին, ներողություն եմ խնդրում նաև ինձ դիմած լրագրողներից, որոնց հարցերին պատասխանել ի վիճակի չէի:
Համահայկական նվիրատվություններով կառուցված Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճար անվանումով առավել հայտնի հրաշակերտ այս եկեղեցին երևի թե աշխարհում ամենակարճ կյանք ունեցած սրբավայրերից է. պաշտոնական բացումից հետո կանգուն մնաց ընդամենը 7 տարի, որից կանոնավոր գործեց 4 տարուց մի փոքր ավել՝ մնացյալ վերջին շուրջ 3 տարին մնալով դատարկված ու թշնամական գերության մեջ: Չնայած նորակառույց լինելուն և իր կարճատև գոյությանը, եկեղեցին միանգամից սիրվեց մեր ժողովրդի կողմից, դարձավ հոգեհարազատ, ասես դարերով գործած սրբավայր լիներ:
Կյանքիս ընթացքում մեծագույն պատիվը, որին արժանացել եմ, այս եկեղեցու առաջին հոգևոր հովիվը լինելու բացառիկ պատիվն է: Սա նաև հոգևոր հովվի պաշտոնում առաջին նշանակումն էր ինձ համար. մինչ այդ ես միայն ծիսակատար քահանա էի տարբեր եկեղեցիներում:
 
Ես իհարկե շատ բաներով եմ պարտական Արցախի թեմի բազմավաստակ առաջնորդ Տ. Պարգև արք. Մարտիրոսյանին, բայց դրանցից ամենագլխավորներից մեկը թերևս անչափ պարտավորեցնող այս առաքելությունը նվաստիս վստահելն էր, որին ես անկեղծորեն ինձ երբեք արժանի չեմ համարել և ընդունել եմ իբրև պարտք, որը պետքը ձգտեի հընթացս ծառայության գոնե մասամբ մարել: Հիշում եմ, Պարգև Սրբազանը բառացիորեն ասաց. «Եղբայր, եկեղեցին կառուցեցինք, տալիս ենք քեզ: Բայց դեռ դատարկ է, լցնելն էլ դու կանես»:
 
Նշաձողը շատ բարձր էր դրված. նորաբաց եկեղեցում հոգևոր և նյութական բազմաթիվ խնդիրներ կային լուծվելիք, իսկ ինձ նույնիսկ շատ քիչ մարդ էր ճանաչում Ստեփանակերտում: Սկսեցի բազմաթիվ դռներ ծեծել, որոնցից շատերը բացվեցին: Որևէ պաշտոնյա կամ բարերար չի կարող ասել, թե ես երբևէ ինչ-որ անձնական խնդրով դիմել եմ իրենց, բայց եկեղեցու բազմաթիվ հարցերով համառորեն շատերին եմ դիմել, և եղան մարդիկ, որոնք աջակցեցին շատ հարցերում: Ոչ ոք և ոչինչ չի մոռացվել, կգա ժամանակը և մանրամասն կներկայացնեմ, թե ովքեր են օգնել, ովքեր են խանգարել…
 
Ստեփանակերտի մայր տաճարի շնորհիվ ես ձևավորվեցի որպես հոգևոր հովիվ, շատերին ճանաչեցի, շատերն էլ ինձ ճանաչեցին: Հազարավոր մարդկանց մկրտեցի և պսակադրեցի այս եկեղեցում (անգամ 2023-ի սեպտեմբերի վերջին օրերին նույնպես պսակադրության և մկրտության արարողություններն այս եկեղեցում կատարեցի, և դրանք Արցախում կատարված եկեղեցական վերջին արարողություններն են): Այս եկեղեցում իրականցրեցինք Արցախի թեմի ամենաերկարատև քարոզչական ծրագիրը՝ հոգևոր զրույցների շարքը, ինչպես նաև ունեցանք սուրբգրային սերտողություններ, խոկումներ, միասնական աղոթքներ և այլն, որոնք հոգևոր սննդի կարևոր աղբյուր դարձան մեր հավատացյալների համար:
Ես այս եկեղեցում հընթացս իմ եռամյա հոգևոր հովվության քիչ թե շատ բնականոն պայմաններում սպասավորություն իրականացնելու հնարավորություն ունեցա 7-8 ամիս, այնհուտև սկսեցին իրար հաջորդել համավարակ, 44-օրյա աղետալի պատերազմ, կրկին համավարակ ու հետպատերազմական ցավալի իրավիճակ:
 
Եվ ամենայն անկեղծությամբ պիտի խոստովանեմ, որ չգիտեմ, թե ինչքանով կարողացա արդարացնել ինձ վստահված այդ առաքելությունը, քանի չնչին տոկոսով կարողացա մարել պարտքս, բայց մի բան միանշանակ է, որ արել եմ իմ համեստ ուժերի սահմաններում եղած առավելագույնը:
Եվ երբ որ 2022թ. օգոստոսից ծառայության նշանակվեցի այլ եկեղեցիներ, ինձ մի փոքր մխիթարում էր այն փաստը, որ Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցին ունի Արցախի թեմի ամենամեծ եկեղեցական համայնքներից մեկը, երիտասարդաց ու տիկնանց միություններ, երկու կիրակնօրյա դպրոց, լուծված էին մի շարք նյութական խնդիրներ (որոնցից ամենաբարդը թերևս ջեռուցման հարցն էր), հետևաբար ինձնից հետո այնտեղ ծառայություն իրականացնող քահանաների համար մի փոքր ավելի դյուրին պետք է լիներ և ստիպված չէին լինի անցնել այն դժվարությունների միջով, որոնցով արդեն անցել էի ես:
Անկախ իմ ծառայության վայրից՝ այս հրաշք տաճարն ընդմիշտ մնաց իմ սրտում, անսահման սիրեցի այն և անսահման կարոտով եմ հիշում այնտեղ ծառայածս ժամանակաընթացքը:
 
Արցախից հարկադիր տեղահանվելուց հետո իմ ամենօրյա հոգսերից մեկը հետևելն էր, թե ինչ է կատարվում մեր սրբավայրերի, հատկապես մայր տաճարի հետ: Ես պատրանքներ չունեմ թշնամու վերաբերյալ, գիտեմ, որ ոչ մի արգելակ չունի և ունակ է ցանկացած ոճրի:
Այդուհանդերձ, փորձում էի հոգուս մի հեռավոր անկյունում հույս փայփայել, որ տաճարը չի քանդվի, դահլիճ կսարքեն, պահեստ, թեկուզ մզկիթ, բայց կանգուն կմնա, մինչև մի օր մենք կամ մեր սերունդները կվերադառնանք Արցախ և կրկին աղոթք կհնչեցնենք այնտեղ: Բայց, ավաղ, այսօր կանգնած ենք այս ողբերգական փաստի առաջ: Թշնամին մեզ պարզապես ֆիզիկապես չի ցանկանում ոչնչացնել, մեր հոգին է ուզում սպանել: Բայց չի հաջողելու:
 
Այո, այսօր հոգուց պարպված շատ մարդիկ կան մեր մեջ (միշտ էլ կային, բայց հիմա շատ շատ են), որոնք կամա-ակամա գործակից են դառնում թշնամուն, իսկ թշնամու հաջողության հիմնական գրավականը նրա ուժը չէ, այլ մեր թուլությունը: Բայց այսպես ընդմիշտ չի լինելու, անվերջ անկում չի լինում: Գալու է բեկման պահը, գալու է հատուցման ժամը և կորուստները վերականգնելու ժամանակը: Ինչքան էլ որ անիրատեսական ու անտրամաբանական թվա այսօրվա իրավիճակում այս համոզումը, այնուամենայնիվ վերադարձ Արցախ լինելու է:
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջ
Ամենադիտված